Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 9-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.02.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2008.12.29/9(62) Հոդ.4
Принят
Համայնքի ղեկավար
Дата принятия
30.12.2008
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
30.12.2008
Дата вступления в силу
08.02.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Էրեբունի թաղային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 9-Ն
քաղ. Երևան

ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2009 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջներով, Երևանի քաղաքապետի 2006 թ. ապրիլի 27-ի «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները և Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 640-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոններ»-ի 23-րդ և 25-րդ կետերը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Երևանի Էրեբունի համայնքի ավագանին որոշում է.

Համայնքի տարածքում 2009 թ. հունվարի 1-ից սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.

1) հիմնական օբյեկտների համար.

ա. մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 75000 դրամ.

բ. «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար.

- 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 150000 դրամ.

- 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 250000 դրամ.

- 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 350000 դրամ։

2) Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար.

ա. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 15000 դրամ.

բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25000 դրամ։

2. Շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով.

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ 15000 դրամ.

2) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի 1) ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով.

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը։

3. Շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 25000 դրամ։

4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է՝

1) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 15000 դրամ.

2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 8000 դրամ։

5. Համայնքի տարածքում.

1) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար 1 օրվա տեղական տուրքը սահմանվում է 500 դրամ.

2) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 350000 դրամ։

6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների), խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝

1) առևտրի օբյեկտների համար՝ 87500 դրամ.

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 175000 դրամ.

3) բաղնիքների (սաունաների) համար 720000 դրամ.

4) խաղատների կազմակերպման համար 1500000 դրամ.

5) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 720000 դրամ.

6) վիճակախաղերի կազմակերպման համար 250000 դրամ։

7. Յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

1) ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 3500 դրամ.

2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) գովազդող արտաքին գովազդի համար 6000 դրամ.

3) այլ արտաքին գովազդի համար 2500 դրամ.

4) դատարկ գովազդային վահանակների համար 1000 դրամ։

8. Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, մանրածախ առևտրի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 70000 դրամ։

9. Համայնքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիների պահելու թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 8750 դրամ։

10. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար 3000 դրամ։

11. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1) որոշման 4-րդ կետով սահմանված տեղական տուրքը գանձել նաև կիսամյակային և տարեկան պարբերականությամբ.

2) որոշման 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված տեղական տուրքը գանձել նաև ամսական պարբերականությամբ։

12. Համայնքի տարածքում 2009 թ. հունվարի 1-ից սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.

1) շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 60000 դրամ.

2) համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցների վճար յուրաքանչյուր մասնակցից՝ աճուրդի դրված ապրանքի մեկնարկային գնի 2 %-ի չափով.

3) արտաքին գովազդի միջոց տեղադրելու նպատակով Երևանի քաղաքապետի որոշմամբ Էրեբունի համայնքին տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի մեկ քառակուսի մետրի վարձակալության չափը տարվա համար սահմանել 3500 դրամ։

13. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2007 թ. դեկտեմբերի 25-ի «Էրեբունի համայնքում 2008 թ. տեղական տուրքեր և դրույքաչափեր սահմանելու մասին» N 96-Ն որոշումը։

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան