ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2008 թվականի N 1551-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող` ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 1566-Ն որոշման 1-ին կետով հաստատված` քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող` ոստիկանության կողմից հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Պետական կնիքների արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից արտադրված պետական կնիքներ».
2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտադրված պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքավորումներ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 27 Երևան |