Գլխավոր տեղեկություն
Номер
N 04-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2008-01.01.2019)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.11.17/39(313) Հոդ.360
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
21.10.2008
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
21.10.2008
Дата вступления в силу
27.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 նոյեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60308340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 հոկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 04-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 95 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի «Մանկական խնամատարական կազմակերպությունների գործունեության մասին» ձև թիվ 1-մանկատուն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 95 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) «Մանկական խնամատարական կազմակերպությունների գործունեության մասին» ձև թիվ 1-մանկատուն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության մեջ և դրա լրացման հրահանգում` «Մանկական խնամատարական կազմակերպություններ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Մանկատներ» բառով և դրա հոլովաձևերով:

 

Նախագահ

Ս. Մնացականյան