Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 5-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.02.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2009.02.11/3(65) Հոդ.13
Принят
Համայնքի ավագանի
Дата принятия
21.01.2009
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
21.01.2009
Дата вступления в силу
21.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2009 թվականի թիվ 5-Ն

քաղ. Երևան

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդ. 1-ին մասի 1-ին կետի «Բ» ենթակետով՝ ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով), համաձայն կից հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 15.01.08 թ. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձակալական վճարների չափերը հաստատելու մասին» N 5-Ն որոշումը։

 

Համայնքի ղեկավար՝

Դ. Օհանյան

 

 

Հավելված

Մալաթիա-Սեբաստիա

համայնքի ավագանու

21.01.09 թ.

թիվ 5-Ն որոշման

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափերը (Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակիցներով)

 

Հ/հ

Գործունեության տեսակը

Մեկ քմ վարձա-
կալական տարածքի
տարեկան վարձավճարի չափը (գործակիցներով)

1.

Բյուջետային հիմնարկներ

1

2.

Համատիրություններ

3

3.

Հասարակական, բարեգործական, կրթական, մշակութային, սպորտային կազմակերպություններ ու միություններ, դրանց գրասենյակներ

2

4.

Քաղաքական կուսակցությունների գրասենյակներ

5

5.

Առևտուր, հասարակական սնունդ

15

6.

Կենցաղսպասարկում

5

7.

Արտադրություն

5

8.

Գրավատներ, տարադրամի փոխանակման կետեր

30

9.

Գործունեության այլ տեսակներ

3

10.

Խորդանոցներ

1

 

Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի

աշխատակազմի քարտուղար՝ Ս. Հարթենյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան