ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1525-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՐՁՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նուբարաշենի խճուղի, 9) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու 9 հասցեում գտնվող` 2297,1 հեկտար հողատարածքը` զբաղեցված 3 շենք-շինություններով հանդերձ` համաձայն հավելվածի, մասնակի հատուցմամբ` 15,000.0 հազ. դրամ գնով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու նպատակով 2008 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
3. Հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարային հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին:
5. Լուծարային հանձնաժողովին` ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացրել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 26 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1525-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Մակերեսը (քառ. մ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Հասցեն |
1. | Փակ ավտոկայանատեղի և ծածկ | 1 | 8425,7 | 9336386 | Նուբարաշենի խճ., 9 |
2. | Արհեստանոց | 1 | 432,0 | 906567 | Նուբարաշենի խճ., 9 |
3. | Վարչական շենք | 1 | 3483,7 | 7429844 | Նուբարաշենի խճ., 9 |
Ընդամենը | 3 | 12341.4 | 17672797 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|