ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2008 թվականի N 402-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 176900.1 հազ. դրամ, որից (աճողական)` 2008 թվականի առաջին կիսամյակում` 59235.1 հազ. դրամ, ինն ամսում` 94613.7 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.10.08 N 1247-Ա, 04.12.08 N 1421-Ա)
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին և հասարակական կազմակերպություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` 1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
NN ը/կ | Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Հատկացվող գումարը` ըստ եռամսյակների (աճողական) | Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները | ||
առաջին կիսամյակ | ինն ամիս | տարի | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը | 59,235.1 | 94,613.7 | 166,245.3 | ||
այդ թվում` | |||||
Երևանի քաղաքապետարան | 1,572.5 | 1,572.5 | 1,572.5 | ||
այդ թվում` | |||||
1. | «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՊՈԱԿ Ռուսաստանի Դաշնության դիզայներների միության անդամ, նկարիչ Ն. Ռոգատնևի և Ռուսաստանի Դաշնության ժուռնալիստների միության անդամ Բայուկանսկու` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված «Վիշտ և հիշողություն» հուշարձանի մանրակերտի նվիրատվության արարողության կազմակերպում |
1,572.5 | 1,572.5 | 1,572.5 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | 500.0 | 2,000.0 | 2,000.0 | ||
այդ թվում` | |||||
2. | «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Հայաստանի ազգային արխիվի և Մոսկվա քաղաքի ու Մոսկվայի մարզի պետական արխիվային ծառայությունների «20 տարի անց» խորագրով փաստաթղթերի համատեղ ցուցահանդես Գյումրիում և ցուցահանդեսների ցուցանմուշների պատճենների հանձնում Սպիտակի երկրաշարժի թանգարանին |
500.0 | 2,000.0 | 2,000.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
2.1. |
«Աղետի գոտին երեկ և այսօր» փաստավավերագրական նյութերի ժողովածուի հրապարակում՝ տպաքանակը բաժանելով ՀՀ գրադարաններին և աղետի գոտում իրականացված փրկարարական ու վերականգնողական աշխատանքներում աչքի ընկած անհատներին և կազմակերպություններին |
- | - |
10.134.8 |
Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
ՀՀ մշակույթի նախարարություն | 57,162.6 | 91,041.2 | 162,672.8 | ||
այդ թվում` | |||||
3. | «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ «20 տարի անց» վավերագրական ֆիլմի նկարահանում` DVD տարբերակով |
3,500.0 | 4,345.2 | 4,345.2 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
4. | «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի բեմադրում` հայ-գերմանական համատեղ ծրագիր |
18,000.0 | 20,000.0 | 20,000.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
5. | «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ «20 տարի անց» խորագրով ցուցահանդեսի կազմակերպում |
500.0 | 1,100.0 | 2,100.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
6. | «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ Ա. Բաբայանի «Սպիտակ» սիմֆոնիայի կատարում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ և թատերականացված տեսարանների, տեսապատկերների և պարերի ուղեկցությամբ |
2,000.0 | 4,892.0 | 4,892.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
7. | «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ Երկրաշարժին հաջորդող անհետաձգելի փրկարարական աշխատանքները ներկայացնող գիտաճանաչողական, ուսումնական ֆիլմի նկարահանում |
2,000.0 | 4,502.4 | 4,502.4 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
8. | «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ «Շնորհակալություն, աշխարհ» խորագրով Հայաստանի և արտերկրի արվեստի գործիչների համերգ` ի պատիվ աղետի գոտում գործունեություն ծավալած տեղական և օտարերկրյա բարերարների, փրկարարների և շինարարների |
5,000.0 | 68,390.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին | |
9. | «Ռեքվիեմ նահատակաց» հուշ-համերգների կազմակերպում | 4,421.6 | |||
այդ թվում` | |||||
1) | «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ Մոցարտի «Ռեքվիեմի» կատարում` Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ | 1,900.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին | ||
2) | «Հայաստանի պետական կամերային նվագախումբ» ՊՈԱԿ Դ. Հալաջյանի «Ռեքվիեմի» կատարում Սպիտակում` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ |
1,327.6 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին | ||
3) | Վանաձորի «Հորիզոն» երիտասարդական կրթամշակութային բարեգործական կազմակերպություն Պերգոլեզիի «Ռեքվիեմի» կատարում` Վանաձորի կամերային նվագախմբի և Երևանի «Ռենեսանս» կամերային նվագախմբի մասնակցությամբ |
1,194.0 | Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին | ||
10. | «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ «Ոգեկոչում» թատերականացված զանգվածային բացօթյա միջոցառում` Գյումրու սիմֆոնիկ և ռոք նվագախմբերի, երգչախմբի, հանրապետության անվանի արտիստների, մենակատարների մասնակցությամբ |
1,000.0 | 7,000.0 | 7,000.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
11. | «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ներ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական նվագարանների համույթի, Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի, կամերային նվագախմբի, երգչախմբի, Ալավերդու «Լազուր» ժողովրդական գործիքների համույթի երաժիշտների բեմական հագուստի պատրաստում |
12,100.0 | 12,100.0 | 12,900.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
12. | «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ Գյումրի և Վանաձոր քաղաքներում դուդուկահարների համահայկական փառատոնի կազմակերպում |
3,870.0 | 3,870.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին | |
13. | «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ Դրամատուրգ Ա. Պետրոսյանի «Ուր է քաղաք տանող ճանապարհը» պիեսի բեմադրում |
3,000.0 | 6,000.0 | 6,000.0 | Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին |
14. | «Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոն» հասարակական կազմակերպություն Քանդակագործության, նկարչության, «Սպիացող վերքեր» խորագրով մրցույթ-փառատոների կազմակերպում, մրցանակակիր ստեղծագործությունների շրջիկ ցուցահանդեսների կազմակերպում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի համայնքներում, ցուցահանդեսի ցուցանմուշների հանձնում Սպիտակի երկրաշարժի թանգարանին |
10,862.6 | 10,862.6 | 10,862.6 | Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
15. | Հայաստանի գրողների միություն Աղետին զոհ գնացած գրողների անտիպ ստեղծագործությունների ժողովածուի հրատարակում |
1,000.0 | 1,000.0 | 1,000.0 | Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
16. | «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ Աղետի գոտու երեխաների գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի մշակութային օջախներ |
1,000.0 | 3,000.0 | 4,020.0 | Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
17. | «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ Ազգային մշակութային վերածնունդը ներկայացնելու նպատակով «20 տարի անց» մշակութային փառատոնի կազմակերպում` գրողների, երաժիշտների, թատերական գործիչների մասնակցությամբ` |
1,000.0 | 5,000.0 | 6,000.0 | Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
18. | «Ունիսոն» հասարակական կազմակերպություն Աղետից տուժած հաշմանդամների «Փարոս» կամերային նվագախմբի և «Նոր ձայներ» վոկալ խմբի համերգների կազմակերպում Երևանում և աղետի գոտու բնակավայրերում |
1,200.0 | 2,369.0 | 2,369.0 | Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին |
19. |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն «Աղետի գոտին երեկ և այսօր» վիճակագրական ժողովածուի հրապարակում |
- | - |
520.0 |
տեղեկատվական ծառայություններ |
(Հավելվածը լրաց. 02.10.08 N 1247-Ա, 04.12.08 N 1421-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |