Գլխավոր տեղեկություն
Номер
N 1205-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.10.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.10.2008
Дата вступления в силу
30.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2008 թվականի N 1205-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2008 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 310-Ա որոշման 1-ին կետով հաստատված ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2008 թվականի ծրագրում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) ծրագրի «1. Տարվա ընթացքում իրականացվող աշխատանքները» բաժնում`

ա. 1-ին կետում «14,400.0» թիվը փոխարինել «9,400.0» թվով,

բ. 4-րդ կետում «14,000.0» թիվը փոխարինել «8,000.0» թվով,

գ. 11-րդ կետում «25,000.0» թիվը փոխարինել «12,900.0» թվով,

դ. 21-րդ կետում «10,000.0» թիվը փոխարինել «6,300.0» թվով,

ե. 23-րդ կետում «49,000.0» թիվը փոխարինել «43,000.0» թվով,

զ. 24-րդ կետում «16,391.0» թիվը փոխարինել «11,391.0» թվով,

է. 26-րդ կետում «12,000.0» թիվը փոխարինել «9,000.0» թվով,

ը. «Ընդամենը` ՋՕԸ-ներ» տողում «618,515.0»  թիվը փոխարինել «577,715.0» թվով,

թ. 31-րդ  կետից հանել «Արտաշատի մայր ջրանցք» տողը,

ժ. «Ընդամենը` «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ» տողում «65,044.9» թիվը փոխարինել «33,044.9» թվով, «3,252.2» թիվը` «1,652.2» թվով, իսկ «975.7» թիվը` «495.7» թվով,

ժա. «Ընդամենը 1» տողում «803,448.8» թիվը փոխարինել «730,648.8» թվով, «75,392.5» թիվը` «73.792.5» թվով, իսկ «12,051.7» թիվը` «11,571.7» թվով.

2) ծրագրի «2. Ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների» բաժնում`

ա. 1-ին կետի 4-րդ սյունակում «1500» թիվը փոխարինել «507» թվով,

բ. 2-րդ կետի 3-րդ սյունակում «կառուցում» բառը փոխարինել «ձեռքբերում և նորոգում» բառերով, իսկ 5-րդ սյունակում «18,160.2» թիվը` «24,160.2» թվով,

գ. 6-րդ կետի 3-րդ սյունակում «շենք» բառը փոխարինել «շենքի կառուցում» բառերով, 4-րդ սյունակում «կիսակառույց երկհարկանի շենքի հիմնանորոգում» բառերը` «ընկերությունը չունի գրասենյակային պայմաններ» բառերով, իսկ 5-րդ սյունակում «12,500.0» թիվը` «16,200.0» թվով,

դ. 11-րդ կետում «18,000.0» թիվը փոխարինել «24,000.0» թվով,

ե. 13-րդ կետում «18,000.0» թիվը փոխարինել «23,000.0» թվով,

զ. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.

 

«

18.1.

«Խնձորուտ» ՋՕԸ

Այգեձորի մայր ջրանցքի Խնձորուտ գետի վարարումների հետևանքով վթարված 60 գծմ հատվածների վերականգնում

Գետի վարարումների հետևանքով փլուզվել են Այգեձորի ջրանցքի ընդհանուր 60 գծմ երկարությամբ հիմնահատակի հատվածները` ստեղծելով ջրանցքի փլուզման վտանգ: Անհրաժեշտ է կատարել նշված հատվածներում գետի ձախ ափի ափապաշտպան աշխատանքներ

18,000.0

 

 

կապահովի ջրանցքի իշխման տակ գտնվող 410 հա հողատա-րածքի բնականոն ոռոգումը

»:

 

է. 24-րդ կետի 3-րդ սյունակում «կառուցում» բառը փոխարինել «ձեռքբերում և նորոգում» բառերով, իսկ 5-րդ սյունակում «18,000.0» թիվը` «23,000.0» թվով,

ը. ծրագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-ին կետով.

 

«

25.1.

«Արտաշատ» ՋՕԸ

Շահումյան-Այգեզարդի ջրագիծ

Դ=350մմ, Լ=3400գծմ մետաղական խողովակաշարի ձեռքբերում և ուղղորդում,
Դ=530մմ, Լ=750գծմ
մետաղական խողովակաշարի ապամոնտաժում, տեղափոխում, մոնտաժում

12,100.0

 

 

կապահովի ջրագծի իշխման տակ գտնվող 440 հա հողատարածքի բնականոն ոռոգումը

»:

 

թ. «Ընդամենը` ՋՕԸ-ներ» տողում «401,925.5» թիվը փոխարինել «457,725.5» թվով,

ժ. 26-րդ կետի 2-րդ տողում «2,700.0» թիվը փոխարինել «426,4» թվով, 6-րդ տողում «12,000.0» թիվը` «13,273.6» թվով, իսկ «Ազատի 1-ին, Մխչյանի 1-ին, Ռանչպար-Արևշատ 2-րդ պոմպակայաններ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«

 

 

Ակնալճի պոմպակայանի

վերին ջրանցք

վերին ջրագծի

մղման

խողովակաշարի

նորոգում

18,000.0

 

 

ոռոգման ջրի մատակա-

րարման բարելավում

»:

 

ժա. «Ընդամենը` «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ» տողում «50,436.6» թիվը փոխարինել «67.436.6» թվով,

ժբ. 27-րդ կետի` 1-ին տողում «4,074.5» թիվը փոխարինել «425.6» թվով, 2-րդ տողի 3-րդ սյունակը  «ավազաորսիչ» բառից հետո լրացնել «, ճաղավանդակ» բառով, 2-րդ տողի 4-րդ սյունակում «պատերի երեսապատում բետոնով» բառերը փոխարինել «հատակի քայքայված բետոնի վերանորոգում, մուտքամասի մետաղական ճաղավանդակի և» բառերով, 5-րդ սյունակում «4,813.2» թիվը` «2,813.2» թվով, 3-րդ տողում «2,697.3» թիվը` «1,800.0» թվով, 4-րդ տողի 3-րդ սյունակում «պատվարի քարե շարվածք» բառերը` «պատվար և ջրհեռ ջրանցք» բառերով, 4-րդ տողի 4-րդ սյունակը «շաղախով» բառից հետո լրացնել «և ջրհեռ ջրանցքի նորոգում՝ գաբիոնային շարվածքով» բառերով, 4-րդ տողի 5-րդ սյունակում «4,038.2» թիվը փոխարինել «6,214.8» թվով, 5-րդ տողում «7,922.2» թիվը` «5,227.2» թվով, 6-րդ տողում «95» և «19,347.0» թվերը` համապատասխանաբար «96.8» և «14,616.3» թվերով, 7-րդ տողի 3-րդ, 4-րդ և 5-րդ սյունակները համապատասխանաբար «անջատիչներ» բառից հետո լրացնել «և 630 կՎտ էլ. շարժիչ» բառերով, «հատ» բառից հետո` «630 կՎտ 750 պ/ր էլ. շարժիչի հիմնանորոգում» բառերով, իսկ «10,032.5» թիվը փոխարինել «7,327.8» թվով, 10-րդ տողում «10,000.0» թիվը` «18,000.0» թվով, իսկ 10-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«
   

Սև ջուր գետ և գետը սնող  ջրաղբյուրներ,

Զարթոնքի պ/կ

մոտեցնող ջրանցք,

ինչպես նաև  Մանթաշի ջրամբար

գետի և ջրաղբյուրների, մոտեցնող ջրանցքի մաքրում, ինչպես նաև ջրամբարի էլ. գեներատորի և ծառայողական տնակի տանիքների նորոգում

6,500.0

 

 

ջրամատակա-

րարման

բարելավման

ապահովում

»:

 

ժգ. 28-րդ կետի 4-րդ տողում «11,725.8» թիվը փոխարինել «10,704.1» թվով, իսկ

5-րդ տողում «13,000.0» թիվը` «14,021.7» թվով,

ժդ. «Ընդամենը` 2» տողում «604,456.1» թիվը փոխարինել «677,256.1» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 29

Երևան