040.0217.13.04.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
13 ապրիլի 1999 թվականի N 217
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 37603 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի կահույքի պատրաստման և նորոգման փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Երևանի կահույքի պատրաստում և նորոգում» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 34752 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 34752 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 27801 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 27801 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Երևանի կահույքի պատրաստման և նորոգման փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2851,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 279,2 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 695,1 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 4 հազ. դրամ.
հիմնադիրների նկատմամբ` 1650 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 223,2 հազ. դրամ:
1.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
1.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 21655 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ալավերդու կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցվող N 2 բաղնիքը գնահատվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով):
(Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 որոշման`
ա) «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվել է բարեկարգման ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ալավերդու քաղաքային համայնքին անհատույց օտարելու համար.
բ) «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվել է «Դեբեդ» հյուրանոցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 23.09.99 N 595)
(2.1-ին կետը փոփ. 23.09.99 N 595)
2.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 12004 հազ. դրամ, որը համապատասխանում է 12004 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ալավերդու քաղաքային համայնքին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 245 որոշման:
2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 7923 հազ. դրամ է, որը համապատասխանում է 7923 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.5. «Ալավերդու կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 9651,3 հազ. դրամ, այդ թվում`
վարձակալական պարտավորություններ` 246,5 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 506,7 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3003,5 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3230 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 1130,2 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1534,4 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 1534,4 հազ. դրամ:
2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.8. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 120601 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի սառցակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գագարինի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության:
(Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի N 552 որոշման` «Գագարինի սառցակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացվել է 1400 մետր երկարությամբ երկաթգիծը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը հանձնելու համար):
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 106495 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 106495 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրան անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 106495 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 106495 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. «Գագարինի սառցակոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 14106 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 11 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 88 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 13000 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 51 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 954 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 954 հազ. դրամ:
3.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 339644 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Եղեգնաձորի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
Առաջարկել Եղեգնաձորի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերությանը վերակազմակերպվել բաց բաժնետիրական ընկերության (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը 40,87 տոկոս է):
4.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 198362 հազ. դրամ, որը համապատասխանում է 198362 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 81071 հազ. դրամ է, որը համապատասխանում է 81071 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 20268 հազ. դրամ:
4.5. Եղեգնաձորի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 141282 հազ. դրամ, այդ թվում`
բանկերի երկարաժամկետ վարկեր` 72735 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 443326,94 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4447 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 1186 հազ, դրամ.
հաշվարկներ ստացված կանխավճարների գծով` 7761 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1959 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 473 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի եկամուտներ` 197 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 8197 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 8197 հազ. դրամ:
4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.8. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հաշվեկշռային մեթոդով 2326 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-6» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականության հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Շինարար-6» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 145 հազ. դրամ, որը համապատասխանում է 145 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 116 հազ. դրամ է, որը համապատասխանում է 116 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. «Շինարար-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2180,7 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 314,7 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1170,8 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 79,4 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 615,8 հազ. դրամ:
5.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.7. Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 7789 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զոդող» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Զոդամետ» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 2605 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2605 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 2084 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2084 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. «Զոդող» փակ բաժնետիրական ընկերության պարտականությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 5184,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 539,6 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2065,3 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 73,5 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 823,2 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 608 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1074,9 հազ. դրամ:
6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
6.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Հաշվեկշռային մեթոդով 72317 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Ախուրյանի «Ջրաշինարար» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 17360 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 17360 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 13888 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 13888 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. «Ջրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 54957 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 5329 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 19704 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 5603 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 173 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 10833 հազ. դրամ.
բանկերի կարճաժամկետ վարկեր` 4960 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 8355 հազ. դրամ, որից`
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ` 7863,4 հազ. դրամ:
7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
7.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.09.1999, N 595 | 23.09.1999, N 217 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|