Գլխավոր տեղեկություն
Номер
N 1174-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.10.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2008
Дата вступления в силу
22.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2008 թվականի N 1174-Ա

 

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնություն տալ «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող գործարարների համար անդամ երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հոկտեմբերի 21
Երևան