Գլխավոր տեղեկություն
Номер
N 1080-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2008
Дата вступления в силу
02.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 1080-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1080-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

NN ը/կ Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները Հատկացվող գումարը (հազ. դրամ) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները
  ՀՀ մշակույթի նախարարություն` ընդամենը 12000.0  
  այդ թվում`    
  1. «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ
Վազգեն Ա. Վեհափառին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնի կազմակերպում
5000.0 Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին
  2. «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ
Վազգեն Ա. Վեհափառի 100-ամյակին նվիրված ցուցապաստառների պատրաստում և տեղադրում
7000.0   Այլ ընթացիկ դրամաշնորհներ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան