ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 ապրիլի 2003 թ. N 092/02 Լ
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Ալիխանյան Բրոքեր» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0006 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1 մասի 7) կետով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով, Հանձնաժողովը որոշեց`
1. Ուժը կորցրած ճանաչել «Ալիխանյան Բրոքեր» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության գործունեության լիցենզիան (ԲԳ 0006, տրված 02.02.2001 թ.) Ընկերության դիմումի համաձայն:
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Ալիխանյան Բրոքեր» ՍՊԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ` |
Է. Մուրադյան |