Գլխավոր տեղեկություն
Номер
N 1165-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.11.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.10.29/64(654) Հոդ.1105
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2008
Дата вступления в силу
08.11.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2008 թվականի N 1165-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ.3» ենթակետով.

«ժ.3) «ներմուծողների մոտ առկա «2006» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի».

2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա7» ենթակետով.

«ժա7) 2008 թվականի նոյեմբերի 25-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2006» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.2-րդ կետով.           

«6.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2008 թվականի նոյեմբերի 25-ը հաստատել «2006» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը».

4) որոշումը լրացնել նոր` N 1 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1165-Ն որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

հոկտեմբերի 26-ի N 662-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ «2006» ԹՎԱԳՐՎԱԾ ՆՄՈՒՇԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ներմուծողների մոտ 2008 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ առկա` «2006» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:

2. 2008 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ ներմուծողների մոտ առկա` «2006» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների (ինչպես չիրացված, այնպես էլ գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով վերադարձված) քանակի, դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի համապատասխանությունը մաքսատնից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի հետ ճշտելու նպատակով դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողները մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի մաքսատուն և հարկային տեսչություն: Դիմումի ընդունումից հետո 2-օրյա ժամկետում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մնացորդները գույքագրվում են մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված դրոշմավորված ապրանքները` ներմուծողի, մաքսատան և մաքսային պահեստի ներկայացուցիչների մասնակցությամբ, և կազմվում է գույքագրման ակտ: Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողները վերադրոշմավորման նպատակով գնորդներից ընդունում են իրենց տրամադրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և իրենց կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրերով առաքված ապրանքները: Նշված ապրանքները պետք է ընդունվեն և վերադրոշմավորումից հետո վերադարձվեն գրավոր կազմված ընդունման-հանձնման ակտի համաձայն, որում պարտադիր պետք է նշվեն մինչև վերադրոշմավորումը և վերադրոշմավորումից հետո ապրանքային մնացորդների վրա փակցրած ակցիզային դրոշմանիշերի սերիան ու համարը, ինչպես նաև առաքված ապրանքների հաշիվ-ապրանքագրերի համարները, ամսաթիվը և առաքումների գրանցման գրքի էջի համապատասխան տողի համարը: Ներմուծողների մոտ գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով վերադարձված ապրանքների մասով իրականացվում է առանձնացված հաշվառում: Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ապրանքների քանակը համարվում է նոր նմուշի ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մնացորդների գույքագրման ակտերի մեկական օրինակները պահվում են ներմուծողի մոտ, մաքսատանն ու հարկային տեսչությունում, իսկ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների գույքագրման ակտերի մեկական օրինակները պահվում են ներմուծողի մոտ, մաքսատանն ու մաքսային պահեստում:

3. «2006» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով ներմուծողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում վերադաս մաքսային մարմնից` ներկայացնելով դիմում` համաձայն N 1 ձևի, «2006» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, գույքագրման ակտի ու մաքսային հայտարարագրերի պատճենները:

4. Վերադրոշմավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշմամբ սահմանված կարգով: Վերադրոշմավորումը կատարվում է մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք` 3 օրինակից, վերադրոշմավորված ապրանքների քանակի (ինչպես նաև ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկական օրինակը` հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է ներմուծողին, մաքսատան ու հարկային տեսչության ներկայացուցիչներին:

5. «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների վերադրոշմավորումից հետո` «2008» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերի համար դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է վերադրոշմավորված ապրանքների «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված մաքսային հայտարարագրի և սույն կետում նշված տեղեկանքի հետ միասին:

6. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձին:

 

Ձև N 1

_________________________________________________

(վերադաս մաքսային մարմնի անվանումը)

Գրանցման N __________

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ

ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

_______________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

______________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

կազմակերպությունում «2006» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել ակցիզային դրոշմանիշեր՝ ընդամենը ______ հատ` ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի, այդ թվում` անմիջական ներմուծված` չիրացված ապրանքային մնացորդի համար` _______ հատ, գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված ապրանքների համար` _______ հատ:

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա՝ «2006» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար:

Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է ___________ հաշվին` վճարային փաստաթղթով

 

___ ___________ 200 թ. _____________ թ., ընդամենը
_______________ դրամ: _____________ (տառերով)
                                           

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

Կազմակերպության տնօրեն

 ________________
(ստորագրությունը)
 

________________ 
(անունը, ազգանունը) 

Գլխավոր հաշվապահ

________________
(ստորագրությունը)
 

________________ 
(անունը, ազգանունը) 

 

Կ. Տ.                            

                    ___ ___________ 200 թ.

 

Ձև N 2

____________________________________________________

(վերադաս մաքսային մարմնի անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ___ _________________ -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ՝ «2006» ԹՎԱԳՐՎԱԾ ՆՄՈՒՇԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ

 

(հիմք` գույքագրման ակտ N ___ կազմված ___ ____________200 թ.)

Գրանցման N __________ ___ _____________________ 200 թ.

___________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

___________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Ներմուծված չիրացված ապրանքային մնացորդի համար

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Տարայի տարո-ղությունը

2008 թ. ___ _______ -ի դրությամբ ապրանքային մնացորդը (շիշ, տուփ)

         
         
         
         
         

Գնորդի կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված ապրանքների համար

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Տարայի տարո-ղությունը

2008 թ. ___ _______ -ի դրությամբ ապրանքային մնացորդը (շիշ, տուփ)

         
         
         
         
         

Կազմակերպության տնօրեն

 ________________
(ստորագրությունը)
 

________________ 
(անունը, ազգանունը) 

Գլխավոր հաշվապահ

________________
(ստորագրությունը)
 

________________ 
(անունը, ազգանունը) 

 

Կ. Տ.                            

                    ___ ___________ 200 թ.»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան