Գլխավոր տեղեկություն
Номер
N 1126-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.10.15/62(652) Հոդ.1071
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.10.2008
Дата вступления в силу
16.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2008 թվականի N 1126-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 132 հեկտար հողերից փոխադրել`

1) 125.9 հեկտարը, որից` համայնքային սեփականություն հանդիսացող 2.9 հեկտար վարելահող, 49.11 հեկտար` արոտավայր, իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 73.89 հեկտար արոտավայր` բնակավայրի հողերի կատեգորիա, այդ թվում` 121 հեկտար արոտավայրը` բնակելի կառուցապատման, 2.9 հեկտար վարելահող, 2 հեկտար արոտավայր` հասարակական կառուցապատման համար.

2) համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 2.7 հեկտար արոտավայրը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արդյունաբերական օբյեկտների համար.

3) համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 3.4 հեկտար արոտավայրերը` էներգետիկայի, տրանսպորտի, կապի, և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 2.8 հեկտարը` խմելու ջրի ջրհավաք և օրվա կարգավորիչ ավազաններ կառուցելու, 0.6 հեկտարը` կոյուղու մաքրման կայանի համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել իրավաբանական անձի սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.

2) սույն որոշման 1-ին կետով փոխադրված հողամասը երեք տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում օրենքով սահմանված կարգով ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1126-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան