Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (26.01.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսների նախարարություն
Дата принятия
26.01.2015
Дата подписания
26.01.2015

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ` «ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բելառուսի Հանրապետության հարկերի և հավաքագրումների հարցերով նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականին հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի թիվ 3 հավելվածի 60-րդ կետով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը միանում է «Անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությանը (««Անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ Մաքսային միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության և ««Անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկությունների փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 31-ի արձանագրության խմբագրությամբ):

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը սույն Արձանագրության մասնակից պետությունների [t1] կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2015 թվականի հունվարի 26–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Արձանագրության ավանդապահ, սույն Արձանագրության յուրաքանչյուր մասնակցի կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Բելառուսի Հանրապետության
հարկերի և հավաքագրումների
հարցերով նախարարության կողմից

Ղազախստանի Հանրապետության
ֆինանսների նախարարության
կողմից

Ռուսաստանի Դաշնության
ֆինանսների նախարարության
կողմից

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարության կողմից

______________________________________
1Պետք է լինի «մասնակիցների պետությունների», քանի որ մասնակիցները պետություններ չեն, այլ նախարարություններ են։ Սխալը բնօրինակում է։