Գլխավոր տեղեկություն
Номер
ուղղ.77
Տիպ
Ուղղում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023

ՈՒՂՂՈՒՄ

 

Arlis.am միասնական կայքում 2022 թվականի դեկտեմբերի 23-ին հրապարակված ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-529-Ն օրենքի 7-րդ հոդվածի «39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ մասով.

14. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:» բառերը կարդալ «39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14․1-ին մասով.

14.1. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:»։

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԻՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական: