«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2006 թվականի N 840-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրությամբ հաստատված հավելվածի 29-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները սեփականության իրավունքով փոխանցել համապատասխան քաղաքային համայնքներին, Երևանում` Երևանի քաղաքապետին` ըստ դրանց տեղաբաշխվածության:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ քաղաքային համայնքների ղեկավարների հետ համատեղ, Երևանում` Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը գույքագրել քաղաքային համայնքների (Երևանում՝ Երևանի) վարչական սահմաններում առկա բոլոր ճանապարհային լուսացույցները և այլ տեխնիկական միջոցները՝ ապահովելով գույքի՝ սահմանված կարգով հանձնումը քաղաքային համայնքներին (Երևանում` Երևանի քաղաքապետարանին):
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ փոխհամաձայնեցված առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում` սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մինչև 2008 թվականի նոյեմբերի 15-ը սահմանել ճանապարհային լուսացույցների և այլ տեխնիկական միջոցների պահպանման և շահագործման վերաբերյալ նորմատիվներ` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Երևանի քաղաքապետի հետ: (4-րդ կետը խմբ. 16.11.06 N 1628-Ն, 30.10.08 N 1221-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|