Գլխավոր տեղեկություն
Номер
N 314-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.09.2008-08.02.2011)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.04.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.04.2008
Дата вступления в силу
12.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2008 թվականի N 314-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով և 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքներում գտնվող՝ 204.685,0 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ և շարժական գույքով` իրենց զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 126.076,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասերով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

(1-ին կետը փոփ. 04.09.08 N 987-Ա)

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշման հավելվածի`

ա. 1-7-րդ կետերում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային համայնքին, ընդ որում, 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել հետագայում այնտեղ բնակվողներին` անհատույց սեփականաշնորհելու պայմանով,

(«ա» ենթակետը փոփ. 04.09.08 N 987-Ա)

բ. 8-րդ կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղական համայնքին` գյուղատնտեսական ծրագրերի իրականացման նպատակով.

(«բ» ենթակետը փոփ. 04.09.08 N 987-Ա)

2) ընկերության, Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և առաջարկել Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերով սահմանված գույքի ամրացման ու նվիրաբերության գործարքներից բխող հանձնման-ընդունման աշխատանքները, գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների միջոցների հաշվին:

(2-րդ ենթակետը փոփ. 04.09.08 N 987-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 4-ի N 314-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Գույքի անվանումը և գտնվելու վայրը Ընդհանուր մակերեսը (քառ. մետր) Հաշվեկշռային արժեքը` 2008 թ. մայիսի 1-ի դրությամբ (հազ. դրամ) Հողամասի մակերեսը (քառ. մետր)
  Մեծամորի քաղաքային համայնք      
1. Հանրակացարան` երեք մասնաշենքով 11000,0 46651,0 8400,0
   Ա մասնաշենք 3819,6 25294,2  
   Բ մասնաշենք 3791,3 2523,3  
   Գ մասնաշենք 3389,1 18833,5  
2. Հյուրանոցային համալիր 3680,2 149649,0 2860,0
3. Մարզահամալիր 4623,8 4920,0 10600,0
4. Հյուրանոցային համալիրի և մարզահամալիրի գույք ու արագամաշ առարկաներ   2485,9  
5. Բանջարեղենի պահպանման պահեստ 216,0 154,3 216,0
6. Փայտյա ժամանակավոր տնակներ (19 հատ) 2223,0 243,5  
7. Ավտոկայանատեղ` ներառյալ պահակատունը 2836,7 62,0 24000,0
  Մայիսյանի գյուղական համայնք      
8. Օժանդակ տնտեսություն (անավարտ շինարարության օբյեկտ) 37074,0 519,3 80000,0
  Ընդամենը 61653,7 204685,0 126076,0

 

(Հավելվածը խմբ. 04.09.08 N 987-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան