ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1321-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԱՆԿԱՅԻՆ (ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ) ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից մրցույթի գումարի հաշվեգրման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի անվամբ վերջինիս սպասարկող գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն բացվող արտաբյուջետային հաշվին հաշվեգրվող մրցույթի գումարից վճարման ենթակա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1543-Ն որոշման 6-րդ կետի հիման վրա ներգրավված միջազգային խորհրդատու Վահե Յաղուբյանի վարձատրության գումարը, նրանից պահման ենթակա հարկերը և մրցույթի հաղթողին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունների տրամադրման պարտադիր վճարի գումարները, մնացորդը ենթակա են հաշվեգրման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|