040.0091.02.02.02
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2002 թվականի N 91
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` եռամսյա ժամկետում ապահովել ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների բնորոշումը, դասակարգումն ու դրանց իրականացման ընթացակարգերը սահմանող գերատեսչական ակտի մշակումն ու սահմանված կարգով գրանցումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 544 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի N 666, 2001 թվականի հուլիսի 25-ի N 682 և սեպտեմբերի 18-ի N 869 որոշումների խմբագրությամբ):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվություն և քանդման թույլտվություն ստանալու պայմանները, թույլտվության տեսակներն ու կարգը:
2. Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի` ինչպես նոր կառուցապատվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որևէ շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը:
3. Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը:
4. Առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն ընթացիկ նորոգման և ներքին հարդարման, ինչպես նաև բարեկարգման աշխատանքներ, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործմանը և (կամ) չեն հակասում սահմանված սերվիտուտներին:
Սույն կարգով ամրագրված ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքների բնորոշումը, դասակարգումը և դրանց իրականացման ընթացակարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետև` նախարարություն):
5. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես նախագծով որոշված տարածքի սահմաններում:
6. Կառուցապատողը նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում պարտավոր է հասցվելիք վնասների դիմաց փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման կամ քանդման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ:
Փոխհատուցման ձևերի և չափի հետ կապված անհամաձայնության դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:
7. Թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևանում` թաղային համայնքի ղեկավարը` օրենքի և սույն կարգի պահանջների համաձայն:
Համայնքների ղեկավարները եռօրյա ժամկետում թույլտվության մասին իրազեկում են Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանում` Երևանի քաղաքապետին, նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության համապատասխան տարածքային տեսչությանը` ներկայացնելով թույլտվության պատճենը:
II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
8. Թույլտվության տեսակներն են`
ա) նոր կառուցվող օբյեկտների` շենքերի ու շինությունների շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարման թույլտվությունը.
բ) գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման աշխատանքների կատարման թույլտվությունը.
գ) գոյություն ունեցող օբյեկտների քանդման թույլտվությունը:
III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Կառուցապատողը շինարարության թույլտվություն ստանալու համար թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում (N 1 ձևը կցվում է).
բ) օբյեկտի շինարարության համար` սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերը, որտեղ նշվում են շինարարության տևողության ժամկետը, իսկ փուլերով մշակվող նախագծի դեպքում` միջանկյալ հաստատվող փուլի նախագծային փաստաթղթերը:
Դիմումում նշվում են`
ա) օբյեկտի նշանակությունը (բնույթը) և հասցեն.
բ) օրենքով սահմանված դեպքերում` օբյեկտի նախագծային փաստաթղթերը մշակած և սահմանված կարգով փորձաքննություն անցկացրած տնտեսավարող սուբյեկտները` համապատասխան գործունեության իրականացման լիցենզիաների համարներով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը:
Սահմանված կարգով հաստատված բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների շինարարության թույլտվությունը տրվում է հաստատված տեղակապման նախագծի հիման վրա:
Կառուցապատողները (այդ թվում` բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտների սեփականատերերը) պարտավոր են կառուցապատումն իրականացնել հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:
10. Սեփականատերը կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձը քանդման թույլտվություն ստանալու համար թույլտվություն տվող իրավասու մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում (N 2 ձևը կցվում է).
բ) անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը և սեփականատիրոջ կողմից` սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե դիմումը ներկայացնում է լիազորված անձը):
Դիմումում նշվում են`
ա) քանդվող օբյեկտի նշանակությունը (բնույթը) և հասցեն.
բ) քանդման նպատակը.
գ) քանդվող օբյեկտի հիմնական ցուցանիշերը:
11. Թույլտվություն տվող իրավասու մարմինը կառուցապատողի (սեփականատիրոջ) ներկայացրած փաստաթղթերը քննարկում և ընդունում է որոշում թույլտվության կամ մերժման մասին` դիմում տալու օրվանից ոչ ավելի, քան 5 օրվա ընթացքում:
Կառուցապատողի ցանկությամբ շինարարության թույլտվությունը կարող է տրվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված իրավասու մարմնի (բացառությամբ Երևանի քաղաքապետի) կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և կառուցապատողի կողմից դրանց հաստատման ընթացակարգերի հետ միաժամանակ:
Սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված գործառույթների համատեղման ընթացակարգը Երևան քաղաքում` օրենքի, սույն կարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, ընդունում է Երևանի խորհուրդը, որը ենթակա է հաստատման Երևանի քաղաքապետի կողմից:
(11-րդ կետը փոփ., լրաց. 08.08.03 N 993-Ն)
12. Շինարարության թույլտվությունը ձևակերպվում է համաձայն N 3 ձևի (կցվում է), իսկ քանդման թույլտվությունը` համաձայն N 4 ձևի (կցվում է):
Շինարարության թույլտվության հետ միասին կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյան, որը դրոշմակնքում է թույլտվություն տվող իրավասու մարմինը:
Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է նախարարությունը:
13. Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարության իրականացումը հնարավոր չէ առանց գոյություն ունեցող օբյեկտի (օբյեկտների) քանդման, ապա սեփականատիրոջը տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը` համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն:
Օբյեկտի փաստացի քանդումն ու նոր շինարարությունն իրականացվում են շինարարության թույլտվություն ստանալուց հետո` ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հերթականությամբ:
Այն դեպքում, երբ տեղեկանքի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, օբյեկտը կարող է քանդվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն` մինչև շինարարության թույլտվություն ստանալը:
14. Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում, և (կամ) հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն` համաձայն սույն կարգի 4-րդ կետի, ապա սեփականատիրոջը տրվում է քանդման թույլտվություն:
15. Թույլտվության մերժման դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին (սեփականատիրոջը) գրավոր իրազեկում է մերժման շարժառիթների մասին: Կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարման դեպքում թույլտվության կամ մերժման մասին հարցը քննարկվում է ոչ ավելի, քան 3 օրվա ընթացքում:
(15-րդ կետը փոփ. 08.08.03 N 993-Ն)
16. Թույլտվության ձևակերպման օրվանից 2 տարվա ընթացքում թույլտվությամբ նախատեսված աշխատանքները չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել թույլտվություն տվող իրավասու մարմին` կառուցապատման տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ և սույն կարգի համաձայն նոր թույլտվություն ստանալու համար:
17. Կառուցապատողը շինարարության աշխատանքներն սկսելուց առաջ, առնվազն 3 օրվա ընթացքում տեղեկացնում է համայնքի ղեկավարին և նախարարության քաղաքաշինական պետական տեսչությանը` համաձայն N 5 ձևի (կցվում է), եթե այլ բան չի նախատեսված համայնքի կողմից տրված շինարարության թույլտվության մեջ:
18. Կառուցապատողը շինարարության ընթացքում պարտավոր է 7-օրյա ժամկետում սույն կարգի 17-րդ կետում նշված մարմիններին տեղեկացնել շինարարության թույլտվության և N 5 ձևում նշված պայմանների փոփոխման մասին:
19. Նախագծային լուծումների` սահմանված կարգով փոփոխման դեպքում շինարարության թույլտվության մեջ կատարվում է գրառում` համաձայն սույն կարգի դրույթների (բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերի):
IV. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
20. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անհրաժեշտություն առաջանալիս, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական, քաղաքաշինական և այլ հատուկ կարգավորման օբյեկտներում թույլտվությունները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:
V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
21. Թույլտվություն տվող իրավասու մարմնի գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով:
22. Եթե կառուցապատողը շինարարության ընթացքում թույլ է տվել սույն կարգի դրույթների խախտում, ապա խախտումը բացահայտվելու պահից թույլտվության գործողությունը համարվում է կասեցված` մինչև կասեցման պատճառների վերացումը:
23. Առանց թույլտվության օբյեկտի քանդումն ու շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարումը, բացի սույն կարգի 4-րդ կետում նշվածներից, հանդիսանում է ինքնակամ և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
VI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
24. Սույն կարգին կից NN 1, 3 և 5 ձևերում տնտեսավարող սուբյեկտների լիցենզիաների համարները պարտադիր նշվում են 1998 թվականի հունվարի 1-ից:
Ձև N1
_________________________________________________________-ին (մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը)
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ________________________________________________ (կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի ___________________________________________________________ անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ տալ շինարարության թույլտվություն __________________________ (նոր կառուցվող օբյեկտի շինմոնտաժային ___________________________________________________________ աշխատանքներ, վերակառուցման, ուժեղացման, արդիականացման, վերականգնման ___________________________________________________________ աշխատանքներ, անհրաժեշտ Է նշել օբյեկտի անվանումը) կատարման համար _______________________________________________ (մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը) ___________________________________________հասցեով հողամասի վրա: Հայտնում եմ` Օբյեկտի նախագծային փաստաթղթերը` ա) մշակվել են_______________________________________________ (նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, օրենքով սահմանված ______________________________________________________ կողմից. դեպքերում՝ լիցենզիայի N-ը)
բ) ընդունված կարգով համաձայնեցվել են շահագրգիռ կազմակերպությունների, ճարտարապետության և քաղաքաշինության մարմինների հետ. գ) ստացել են __ ___________200 թ. N ___ փորձաքննության դրական եզրակացությունը (կամ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) _____________________________________________________ կողմից (փորձաքննության մարմնի անվանումը, լիցենզիայի N-ը կամ երաշխավորագիր ներկայացնող կապալառուի անվանումը) Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են՝ ___________________________________________________________ ___________________________________________________________
Պարտավորվում եմ շինարարական աշխատանքներն իրականացնել նախագծային փաստաթղթերում նշված_______________________ ընթացքում, գործող կարգին խիստ (նշել շինարարության տևողությունը) համապատասխան և սույն դիմումում նշված տեղեկությունների հետ կապված բոլոր փոփոխությունների մասին հայտնել ______________________________________ (թույլտվություն տվող մարմնի անվանումը) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ______________ ______________ ______________ (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ. Տ.
|
Ձև N2
_______________________________________________________ -ին (մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը) ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ______________________________________________ _________________________________________________________ (կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)
ԴԻՄՈՒՄ Խնդրում եմ տալ _____________________________ քանդման թույլտվություն (շենքերը, շինությունները _________________________________________________________ (մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի ծածկագիրը) հասցեով հողամասի վրա ___________________________________ նպատակով: (նշվում է քանդման նպատակը) Հայտնում եմ` ա) անշարժ գույքի սեփականության իրավունքը գրանցված է __ ________200 թ. N ___ վկայականով գրանցված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից. բ) քանդվող օբյեկտների հիմնական ցուցանիշները` _________________________________________________________ (ընդհանուր, բնակելի, օգտակար մակերեսը, հարկայնությունը, շինանյութերը և այլն) _________________________________________________________ _________________________________________________________ Պարտավորվում եմ օբյեկտի քանդման աշխատանքներն իրականացնել գործող կարգին համապատասխան:
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ _____________ _______________ _______________ (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ.
|
Ձև N3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ _____________________________________________________ (մարզը, համայնքը)
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N___ __ _________ 200 թ.
Տրված է _________________________________________________ (կառուցապատողի անվանումը, ազգանունը, անունը, հողամասի հասցեն) _________________________________________________________ (ամբողջ օբյեկտի շինմոնտաժային կամ վերակառուցման, ______________________________________________կատարման համար, ուժեղացման, արդիականացման, վերականգնման աշխատանքները) այդ թվում՝ գլխավոր հատակագծի վրա նշված ____________________________ (օժանդակ և ոչ հիմնական կառույցների անվանումները) Նախագծային փաստաթղթերը մշակված են______________________________ ___________________________________________________ կողմից. (նախագծային կազմակերպության անվանումը, օրենքով սահմանված դեպքերում՝ լիցենզիայի N-ը) Շինարարության վարման մատյանը բաղկացած Է ____ Էջից, կարված և դրոշմակնքված Է ____________________________________________________կողմից. (թույլտվություն տվող իրավասու մարմնի անվանումը) Նախատեսվում Է շինարարական աշխատանքներն իրականացնել __________________ (նախագծային փաստաթղթերում նշված __________________________________________________ ընթացքում։ շինարարության տևողությունը) Նախագծային լուծումները սահմանված կարգով փոփոխվել են (լրացվում Է կարգի 19-րդ կետում նշված դեպքերում) ________________________ _____________________________________________________ կողմից։ (նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, օրենքով սահմանված դեպքերում՝ լիցենզիաների NN-ը)
Հատուկ պայմաններ՝ 1. Կառուցապատողը նախքան շինարարությունն սկսելը պարտավոր է փոխհատուցել աjն անձանց հասցված վնասները, որոնց իրավունքները սահմանափակվում են շինարարության ընթացքում։ 2. _______________________________________________________________________________ _______________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ.
|
Ձև N4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ _____________________________________________________ (մարզը, համայնքը)
ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N___ __ _________ 200 թ.
Տրված է ________________________________________________ (դիմողի անվանումը, ազգանունը, անունը, հողամասի հասցեն) _________________________________________________________ գլխավոր հատակագծի վրա հետևյալ համարներով նշված շենքերը, շինությունները և կառույցները քանդելու համար ______________________________________________________________________________ (նշվում են ամբողջությամբ կամ մասամբ քանդման ենթակա օբյեկտները, ______________________________________________________________________________ դրանց հիմնական բնութագրերը)
Քանդվում է ______________________________________________ (նշվում Է քանդման նպատակը) _________________________________________________ նպատակով։
Քանդման ենթակա են միայն թույլտվության մեջ նշված օբյեկտները։ Քանդման աշխատանքներն իրականացվում են սույն թույլտվության հիման վրա։ _______________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ.
|
Ձև N5
_________________________________________________________ -ին (մարզը, տեղական ինքնակառավարման մարմինը) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ _______________________________________________ (կազմակերպության անվանումը (կամ անհատ ձեռնարկատիրոջ __________________________________________________________ անունը, ազգանունը), հասցեն, հեռախոսահամարը)
ՏԵՂԵԿԱՆՔ Հայտնում եմ, որ՝ __________________________________________________________ (կառուցվող օբյեկտի անվանումը, շինարարության թույլտվության N-ը, __________________________________________________________ շինարարությունն սկսելու ժամկետը) __ ___ 200 թ. N ___ պայմանագրի համաձայն հեղինակային հսկողությունն իրականացվելու է __________________________________________________________ (կազմակերպության անվանումը, մասնագետի պաշտոնը, անունը, ազգանունը, ______________________________________________________կողմից: հեռախոսահամարը) __ ___ 200 թ. N ___ պայմանագրի համաձայն տեխնիկական հսկողությունն իրականացվելու է __________________________________________________________ (կազմակերպության անվանումը, մասնագետի պաշտոնը, անունը, ազգանունը, ______________________________________________________կողմից: հեռախոսահամարը) __ ___ 200 թ. N ___ պայմանագրի համաձայն շինարարությունն իրականացվելու է __________________________________________________________ (շինարարական աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի N-ը) __________________________________________________________ _____________________________________________________միջոցով։ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ____________ _______________ _______________ (պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Կ.Տ.
|