Գլխավոր տեղեկություն
Номер
N 231-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.06.15/15(192) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
18.05.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
20.05.2005
Дата вступления в силу
21.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

18 մայիսի 2005 թ.

N 231-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՍՊԻՏԱԿ ԼԱՎԱՆԴԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 622) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2005 թվականի մայիսի 17-ի թիվ 26 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Սպիտակ Լավանդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 622) փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սպիտակ Լավանդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք. Երևան, Տիգրան Մեծի 17) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահի տեղակալ`

Ա. Ջավադյան

 

2005 թ. մայիսի 20

Երևան