Գլխավոր տեղեկություն
Номер
N 876-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.08.20/52(642) Հոդ.867
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.08.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.08.2008
Дата вступления в силу
21.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2008 թվականի N 876-Ն

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև 2007 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի N 2363 ARM (SF) վարկային համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև կնքված ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի N 2363 ARM (SF) վարկային համաձայնագրի, առանց ծրագրի իրականացման գրասենյակի ներգրավման, իրականացման առանձնահատկությունը` սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգով նախատեսված` ծրագրի համակարգման գործառույթները վերապահվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:

2. Ստեղծել ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդ` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, հասարակական կազմակերպության և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:

4. Սահմանել, որ ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի`

1) կառավարման խորհուրդն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները` բացառությամբ կանոնադրության 7-րդ կետի «զ» ենթակետի և 20-րդ կետի, որոնց իրականացումը վերապահվում է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը.

2) վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի` որպես ծրագրի գործադիր գործակալության, և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության` որպես ծրագրի իրականացման գործակալության առջև դրված խնդիրների իրականացման նպատակով` անհատական խորհրդատուների ներգրավմամբ ստեղծվում են համապատասխանաբար ծրագիրը համակարգող միավոր և ծրագրի կառավարման գրասենյակ.

3) իրականացման շրջանակներում սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծրագիրը համակարգող միավորի և ծրագրի կառավարման գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի միջոցների հաշվին, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցով` ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակներին և նախահաշիվներին համապատասխան.

4) (ենթակետն ուժը կորցրել է 20.11.08 N 1386-Ն)

(4-րդ կետը խմբ., փոփ. 20.11.08 N 1386-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 20.11.08 N 1386-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. օգոստոսի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 7-ի N 876-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻԱՎՈՐԻ (ԾՀՄ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 20.11.08 N 1386-Ն)