ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 փետրվարի 2003 թ. N 027/03 Լ
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԳՍ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0028 լիցենզիայի գործողության կասեցման մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով և 36 հոդվածի 1 մասի 9), 11) կետերով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով, Հանձնաժողովը որոշեց`
1. 2003 թվականի փետրվարի 2-ից մինչև սահմանված կարգով տարեկան պետական տուրքի վճարումը և այդ վճարումը հիմնավորող փաստաթղթի` Հանձնաժողով մուտքագրվելու օրվան հաջորդող 5-րդ օրը կասեցնել «ՄԳՍ» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիայի (ԲԳ 0028, տրված 21.02.2001 թ.) գործողությունը`
ա) Ընկերության դիմումի համաձայն.
բ) Ընկերության կողմից տարեկան պետական տուրքը չվճարելու համար:
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «ՄԳՍ» ՍՊԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ` |
Է. Մուրադյան |