Գլխավոր տեղեկություն
Номер
N 89-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2004-30.01.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.214
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.02.2003
Дата вступления в силу
07.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.01.2009

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2003 թվականի N 89-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշը։

(1-ին կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի նկարագրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։

(2-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

3. Խորհրդանիշի կիրառման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից։

(3-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 10
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 89-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

(վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդանիշն աղավնի է՝ շրջանակի աջ կողմից դեպի ձախ նայող աղավնու ոճավորված գլխի պատկերով, որը զբաղեցնում է շրջանի մակերեսի 1/4 մասը։ Աղավնին խորհրդանշում է սոցիալական համերաշխություն, ապահովություն և արդարություն։ Աղավնու կտուցի ծայրը գտնվում է շրջանի կենտրոնում, իսկ աչքը՝ տերևի ոճավորված պատկեր է։ Տերևը խորհրդանշում է առատություն։

(հավելվածը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 89-Ն որոշման

 

Ձ Ե Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ

(վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

Ներմուծեք նկարագրությունը_19338

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան