ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2008 թվականի N 959-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 17-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գույքը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը հանձնելուց հետո դրանից առանձնացնել սույն որոշման հավելվածում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը, վազուրդը | (կմ, պկ) | Գույքի համարը |
Արժեքը (դրամ) |
1. | Երևան-Արաբկիր վազուրդի քարե կամուրջ | 2 կմ + 568 պկ | 20020550 | 568515 |
2. | Երևան-Արաբկիր վազուրդի քարե կամարային կամուրջ | 5 կմ + 830 պկ | 20020550 | 682215 |
3. | Երևան-Արաբկիր վազուրդի քարե կամարային կամուրջ | 6 կմ + 028 պկ | 20020550 | 4478625 |
4. | Երևան-Արաբկիր վազուրդի քարե խողովակ (տրուբա) | --- | 20020607 | 430755 |
5. | Երևան-Արաբկիր վազուրդի երկաթբետոնե ուղեանց (պուտեպրովոդ) | 1 կմ +732 պկ | 20020629 | 2323455 |
6. | Երևան-Արաբկիր վազուրդի երկաթբետոնե կամուրջ | --- | 20020549 | 2955 |
Ընդամենը | 8486520 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|