Գլխավոր տեղեկություն
Номер
N 956-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.07.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2008
Дата вступления в силу
30.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2008 թվականի N 956-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1873-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1379-Ա որոշման 3-րդ կետով հաստատված բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) պայմանագրի 3.4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.4.2. Յուրաքանչյուր օրացուցային տարվա համար` այդ տարվա ֆինանսական հաշվետվությունները հաստատելուց հետո 40 (քառասուն) օրվա ընթացքում, կառավարման հիմնադրի լիազորված մարմին ներկայացնել տարեկան հաշվետվություններ հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրով ամրագրված գործողությունների ընթացքի մասին՝ կառավարման հիմնադրի լիազորված մարմնի հետ համաձայնեցված ձևաչափով և բովանդակությամբ։ Կառավարման հիմնադիրը հավատարմագրային կառավարչից կարող է պահանջել այլ տեղեկություններ կամ հաշվետվության այլ ձևեր, որոնք հավատարմագրային կառավարիչը կներկայացնի դրանց պատրաստման համար ողջամիտ ժամկետներում։».

2) պայմանագրի 3.5.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.5.6. Հավատարմագրային կառավարման աշխատանքների համար ստանալու վարձատրություն` ամսական 1650000 (մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար) դրամի չափով։ Վճարումն իրականացվում է ընկերության միջոցների հաշվին` հավատարմագրային կառավարչի բանկային հաշվին համապատասխան գումարի փոխանցմամբ, սույն պայմանագրում նշված վավերապայմաններով։».

3) պայմանագրի 3.6.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժզ» և «ժէ» ենթակետերով.

«ժզ) ընկերության աուդիտն իրականացնող անձի ընտրությունը։ Ընդ որում, ընկերության աուդիտը պետք է իրականացվի տարեկան մեկ անգամ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որի հետ ընկերությունը կնքում է առանձին պայմանագիր։ Յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ կիրականացվի ընկերության հիմնական անշարժ և շարժական գույքի գույքագրում և գնահատում,

ժէ) հավատարմագրային կառավարչի ծրագրի համաձայն ընկերության ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ստեղծում, դրանց կանոնադրությունների հաստատում, դրանց գործունեության նպատակահարմարության վերանայում և լուծարում։».

4) ուժը կորցրած ճանաչել պայմանագրի 3.6.2-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետերը.

5) պայմանագրի 3.6.2-րդ կետի «ժգ» ենթակետում «շահագրգռվածություն» բառը փոխարինել «շահերի բախում» բառերով.

6) պայմանագրի 3.6.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.6.3. Հավատարմագրային կառավարչի` սույն պայմանագրի 3.6.2-րդ կետի պահանջների պահպանմամբ ներկայացված առաջարկությունն ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն պայմանագրի 3.6.2-րդ կետի «ժ» ենթակետում սահմանված դեպքի, կառավարման հիմնադիրը կամ նրա լիազորած մարմինը պետք է գրավոր ներկայացնի իր համաձայնությունը կամ առարկությունը։ Եթե հավատարմագրային կառավարչի հարցումն ստանալուց 30 աշխատանքային օրվա ընթացքում կառավարման հիմնադիրը կամ նրա լիազորած մարմինն իր գրավոր համաձայնությունը կամ առարկությունը չի ներկայացում, ապա հավատարմագրային կառավարչի կողմից հարցման առարկա հանդիսացող որոշման ընդունումը համարվում է համաձայնեցված։

Հավատարմագրային կառավարչի՝ սույն պայմանագրի 3.6.2-րդ կետի «ժ» ենթակետում նշված հարցերով որոշումների ընդունմանը վերաբերող առաջարկության վերաբերյալ կառավարման հիմնադիրը կամ նրա լիազորած մարմինը պետք է իր գրավոր համաձայնությունը կամ մերժումը հավատարմագրային կառավարչին ներկայացնի առաջարկությունն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե կողմերի միջև այդ ժամկետի վերաբերյալ այլ բան գրավոր չի նախատեսվել։ Եթե հավատարմագրային կառավարչի հարցումն ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում կառավարման հիմնադիրը կամ նրա լիազորած մարմինն իր գրավոր համաձայնությունը կամ պատճառաբանված առարկությունը չի ներկայացում, ապա հավատարմագրային կառավարչի կողմից հարցման առարկա հանդիսացող որոշման ընդունումը համարվում է համաձայնեցված։».

7) պայմանագրի 7.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.2. Կառավարման հիմնադիրը և հավատարմագրային կառավարիչը սույնով համաձայնվում և պարտավորվում են գույքի հավատարմագրային կառավարման համար կնքել հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր, եթե սույն պայմանագրի 7.1-ին կետով սահմանված ժամկետն ավարտվելուց առնվազն 6 ամիս առաջ հավատարմագրային կառավարիչը կառավարման հիմնադրին և (կամ) կառավարման հիմնադրի լիազորած մարմին ներկայացնի գրավոր առաջարկ՝ նոր պայմանագիր կնքելու մասին։

Հավատարմագրային կառավարման նոր պայմանագիրը կգործի նույն պայմաններով, որոնք որ սահմանված են սույն պայմանագրով, եթե հավատարմագրային կառավարիչը և կառավարման հիմնադիրը փոխադարձ համաձայնությամբ նոր պայմանագրում չփոփոխեն դրանք։

Հավատարմագրային կառավարման նոր պայմանագիրը կգործի ևս 5 (հինգ) տարի ժամկետով, և դրա գործողության սկիզբը կլինի սույն պայմանգրի 7.1-ին կետով սահմանված ժամկետի ավարտի անմիջապես հաջորդ օրը։

Կառավարման հիմնադիրը և հավատարմագրային կառավարիչը պարտավոր են հավատարմագրային կառավարման նոր պայմանագիրը կնքել դրա կնքման մասին Հավատարմագրային կառավարչի առաջարկը ներկայացնելուց հետո՝ սույն պայմանագրի 7.1-ին կետով սահմանված ժամկետն ավարտվելուց 2 ամիս առաջ։

Կառավարման հիմնադրի և հավատարմագրային կառավարչի` սույն կետով ձեռք բերված հավատարմագրային կառավարման նոր պայմանագիրը կնքելու մասին համաձայնությունը համարվում է նախնական պայմանագիր, ինչպես սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածով, և դրա կնքումը պարտադիր է կողմերի համար։».

8) պայմանագրի 7.5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.5.1. Ընկերության լուծարման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա գործունեության համար հիմք հանդիսացող լիցենզիաների և (կամ) թույլտվությունների գործողությունները դադարելու դեպքում։».

9) պայմանագրի 7.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.6. Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է փոխանցել կամ այլ ձևով փոփոխել ընկերության բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը, ապա այդ դեպքում կառավարման հիմնադիրը ջանքեր կգործադրի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն այնպիսի առաջարկություն ներկայացնելու ուղղությամբ, ըստ որի ընկերության բաժնետոմսերը կամ դրանց մի մասը կփոխանցվի հավատարմագրային կառավարչին։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշումից բխող «Հայաստանի Հանրապետության և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» պայմանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» համաձայնագիր` դրանում նախատեսելով դրույթ, ըստ որի հավատարմագրային կառավարչի կողմից հավատարմագրային կառավարման ծրագրի իրականացման ժամկետների խախտումները, որոնք տեղ են գտել մինչև 2008 թվականի հուլիսի 15-ը, չեն կարող դիտարկվել որպես պայմանգրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքեր, ինչպես որ սահմանված է պայմանագրի 4.11-րդ կետով, և հիմք չեն հանդիսանա հավատարմագրային կառավարչին պատասխանատվության ենթարկելու և (կամ) պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար։ Հավատարմագրային կառավարման պայմանագրով սահմանված բոլոր վերջնաժամկետները երկարաձգվում են հավատարմագրային կառավարման պայմանագրի ստորագրման օրվանից մինչև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածին հավասար ժամկետով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 29
Երևան