ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 սեպտեմբերի 2003 թ. N 57-Ա
Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների‚ «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հատատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19 կետի դրույթներով‚ հաշվի առնելով Երևան քաղաքի տարածքում 104.9 ՄՀց հաճախությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «Ռադիո Ալֆա» ՍՊ ընկերությանը ճանաչել Երևան քաղաքի տարածքում 104.9 ՄՀց հաճախությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:
2. «Ռադիո Ալֆա» ՍՊ ընկերությանը տալ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա:
Նախագահ | Գ. Ամալյան |