Գլխավոր տեղեկություն
Номер
N 912-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.09.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.09.03/55(645) Հոդ.901
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.08.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.08.2008
Дата вступления в силу
04.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2008 թվականի N 912-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել`

1) 75,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արինի գյուղական համայնքի խմելու ջրագծի արտաքին ցանցի 6 կիլոմետր երկարությամբ հատվածի կառուցման համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 2,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 1,890.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 72,750.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 61,110.0 հազ. դրամ.

2) 71,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ռինդի գյուղական համայնքի խմելու ջրագծի` «Աղքիլիսա» արտաքին ցանցի հիմնանորոգման համար, այդ թվում`

ա. նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 2,130.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 1,790.0 հազ. դրամ,

բ. հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 68,870.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 57,850.0 հազ. դրամ.

3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գետիկվանք-Եղեգնաձոր խմելու ջրատարի նախագծահետազոտական փաստաթղթերի լրամշակման համար` 4,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից 2008 թվականի ինն ամսում` 3,360.0 հազ. դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 22
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
օգոստոսի 14-ի N 912-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բա-
ժինը
Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
     

այդ թվում`

   
06     ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (127500,0) (150000,0)
     

այդ թվում`

   
  03   Ջրամատակարարում (127500,0) (150000,0)
     

այդ թվում`

   
    01 Ջրամատակարարում (127500,0) (150000,0)
     

այդ թվում`

   
      04. Խմելու ջրագծերի կառուցում    
      ՀՀ Վայոց ձորի մարզպետարան (127500,0) (150000,0)
     

որից`

   
      Շենքերի և շինությունների շինարարություն (127500,0) (150000,0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 127000,0 150000,0
     

այդ թվում`

   
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 127000,0 150000,0
     

այդ թվում`

   
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 127000,0 150000,0
     

այդ թվում`

   
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 127000,0 150000,0
      ՀՀ կառավարություն 127000,0 150000,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
օգոստոսի 14-ի N 912-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում` ըստ ծախսատեսակների
բաժինը խումբը դասը շենքերի և շինու-
թյունների շինարա-
րություն
շենքերի և շինություն-
ների կապիտալ վերանորոգում
նախագծահե-
տազոտական, գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ
այլ կապի-
տալ ծախ-
սեր
     

ԸՆԴԱՄԵՆԸ

(150000,0) (150000,0)      
     

այդ թվում`

         
      ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ (150000,0) (150000,0)      
     

այդ թվում`

         
06 03 01 04. Խմելու ջրագծերի կառուցում (150000,0) (150000,0)      
     

այդ թվում`

         
      ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք-Եղեգնաձոր խմելու ջրատարի կառուցում (150000,0) (150000,0)      

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
օգոստոսի 14-ի N 912-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ինն ամիս տարի
     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(127000,0) (150000,0)
     

այդ թվում`

   
      ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ (127000,0) (150000,0)
     

այդ թվում`

   
06 03 01 04. Խմելու ջրագծերի կառուցում (127000,0) (150000,0)
     

այդ թվում`

   
      ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք-Եղեգնաձոր խմելու ջրատարի կառուցում (127000,0) (150000,0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան