ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2008 թվականի N 930-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2008 թվականի ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացնել 33034.0 հազ. դրամ, որից ինն ամսում` 20000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի հաշվին 2008 թվականի ընթացքում փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվելու գնումների մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի «Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից 2008 թվականին իրականացվող պետական պատվերի մասին» N 102-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|