Գլխավոր տեղեկություն
Номер
N 729-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.08.23/45.1 Հոդ.791
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.07.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.07.2008
Дата вступления в силу
24.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2008 թվականի N 729-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1440-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 38-րդ և 68-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 122-րդ կետի 3-րդ սյունակում «տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով,

գ. 107-րդ կետի 3-րդ սյունակում «տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 69-րդ, 70-րդ և 71-րդ կետերի 1-ին սյունակում «տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 14
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան