Գլխավոր տեղեկություն
Номер
N 829-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.08.2008-26.11.2008)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2008
Дата вступления в силу
05.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2008 թվականի N 829-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված` սույն որոշման N 1 հավելվածում նշված ծրագրերի շրջանակներում շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու գծով Հայաստանի Հանրապետության` ի դեմս համապատասխան պետական մարմինների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապալի պայմանագրեր կնքած կազմակերպություններին այդ պայմանագրերով սահմանված արժեքների 9 տոկոսի չափով պետական աջակցություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 2,000,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), որից` 2008 թվականի երրորդ եռամսյակում մինչև 1,000,000.0 հազ. դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման`

1) 1-ին կետին համապատասխան հատկացված գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին` սույն որոշման N 2 հավելվածում նշված գումարների սահմաններում.

2) N 2 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն որոշման 1-ին կետում նշված վճարումներն իրականացնելու նպատակով սույն որոշման N 1 հավելվածում նշված ծրագրերի շրջանակներում շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու գծով Հայաստանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապալի պայմանագրեր կնքած կազմակերպությունների հետ կնքվում են դրամաշնորհի տրամադրման պայմանագրեր:

3. Սույն որոշման N 2 հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ օբյեկտների և կապալառու կազմակերպությունների, սույն որոշման N 1 հավելվածում նշված ծրագրերի շրջանակներում շինվերանորոգման աշխատանքներ իրականացնելու գծով Հայաստանի Հանրապետության` ի դեմս համապատասխան պետական մարմինների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված կապալի պայմանագրերով սահմանված արժեքների և դրա դիմաց սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաշվարկված պետական աջակցության գումարների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 31-ի N 829-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՐՈՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ 9 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման դասերի, ֆինանսավորվող ծրագրերի անվանումները
01 01 01   Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում
      06 Վարչական օբյեկտների շինարարություն
      07 Վարչական օբյեկտների հիմնանորոգում
01 05 01   Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներ
      01 Այլ օբյեկտների շինարարություն
07 06 01   Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր
      04 Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում
08 02 01   Գրադարաններ
      01 Մշակութային օբյեկտների հիմնանորոգում
08 02 02   Թանգարաններ և ցուցասրահներ
      01 Մշակութային օբյեկտների հիմնանորոգում
08 02 03   Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ
      01 Մշակութային օբյեկտների հիմնանորոգում
      03 Մշակութային օբյեկտների շինարարություն
08 02 04   Այլ մշակութային կազմակերպություններ
      01 Մշակութային օբյեկտների հիմնանորոգում
08 02 05   Արվեստ
      01 Մշակութային օբյեկտների հիմնանորոգում
09 06 01   Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ
      03 Կրթական օբյեկտների հիմնանորոգում
      04 Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում
      08 Կրթական օբյեկտների շինարարություն
      09 Մարզական օբյեկտների շինարարություն
      10 Ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում
      35 Մարզական օբյեկտների հիմնանորոգում
10 09 02   Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
      03 Այլ օբյեկտների շինարարություն
      04 Այլ օբյեկտների հիմնանորոգում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 31-ի N 829-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՆՇՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԱԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

  Տարի Ինն ամիս
ԸՆԴԱՄԵՆԸ մինչև 2,000,000.0 մինչև 1,000,000.0
     
ՀՀ Ազգային ժողով մինչև 65,000.0 մինչև 32,500.0
ՀՀ կառավարության աշխատակազմ մինչև 3,000.0 մինչև 1,500.0
ՀՀ քաղաքաշինության նախարարություն մինչև 1,495,000.0 մինչև 747,500.0
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մինչև 53,000.0 մինչև 26,500.0
Երևանի քաղաքապետարան մինչև 27,000.0 մինչև 13,500.0
ՀՀ Արագածոտնի մարզպետարան մինչև 31,000.0 մինչև 15,500.0
ՀՀ Արարատի մարզպետարան մինչև 24,000.0 մինչև 12,000.0
ՀՀ Արմավիրի մարզպետարան մինչև 39,000.0 մինչև 19,500.0
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան մինչև 31,000.0 մինչև 15,500.0
ՀՀ Լոռու մարզպետարան մինչև 12,000.0 մինչև 6,000.0
ՀՀ Կոտայքի մարզպետարան մինչև 66,000.0 մինչև 33,000.0
ՀՀ Շիրակի մարզպետարան մինչև 29,000.0 մինչև 14,500.0
ՀՀ Սյունիքի մարզպետարան մինչև 35,000.0 մինչև 17,500.0
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան մինչև 71,000.0 մինչև 35,500.0
ՀՀ Տավուշի մարզպետարան մինչև 19,000.0 մինչև 9,500.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան