«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 302-Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 22-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հավատարմագրման հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
գ) հավատարմագրման վկայագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 2 ամսվա ընթացքում`
ա) ստեղծել տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում հավատարմագրման հանձնաժողով.
բ) հաստատել հավատարմագրման նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի փորձաքննության եզրակացության ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում (ոլորտներում) տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման և հաշվառման գործընթացները:
2. Սույն կարգը մշակված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջին և միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17000 համակարգի ստանդարտներին համապատասխան:
3. Հավատարմագրման նպատակն է տեխնիկական անվտանգության փորձաքննության որակի և հավաստիության ապահովումը:
4. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու համար իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
(4-րդ կետը փոփ. 28.08.08 N 1042-Ն)
5. Սույն կարգի իմաստով հավատարմագրումն ընթացակարգ է, որի միջոցով պաշտոնապես ճանաչվում է հայտատուի իրավասությունը` հավատարմագրված ոլորտում (ոլորտներում) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում փորձաքննություն կատարելու համար:
6. Հավատարմագրման ոլորտը (ոլորտները) որոշվում է (են) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտների դասակարգմանը համապատասխան:
7. Հայտատուն տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնում է միայն հավատարմագրված ոլորտի (ոլորտների) շրջանակներում:
8. Հավատարմագրման արդյունքում տրվում է հավատարմագրման վկայագիր, որը հավաստում է հայտատուի իրավասությունն իրականացնելու տեխնիկական անվտանգության փորձաքննություն` հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում:
Հավատարմագրման ոլորտը (ոլորտները) հանդիսանում է (են) հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասը:
9. Հավատարմագրված հայտատուի հաշվառումն իրականացնում է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ազգային կենտրոն):
10. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են`
ա) լիազոր մարմինը,
բ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում (ոլորտներում) հավատարմագրման հանձնաժողովը (այսուհետ` հավատարմագրման հանձնաժողով),
գ) հայտատուները:
II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
11. Հավատարմագրման հանձնաժողովը` լիազորված մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված մշտական գործող հանձնաժողով է, որը, ուսումնասիրելով սույն կարգի 17-րդ, 19-րդ, 30-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, առաջարկություն է ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու, հավատարմագրման ոլորտը (ոլորտները) ընդլայնելու, կրճատելու, հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու, վերականգնելու վերաբերյալ:
12. Հավատարմագրման հանձնաժողովը կազմված է 9 անդամից և ընդգրկում է լիազորված մարմնի, քաղաքաշինության, էներգետիկայի, տրասնսպորտի և կապի, գյուղատնտեսության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների բնագավառ՟ներում պետական կառավարման մարմինների, ազգային կենտրոնի, ինչպես նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
13. Հավատարմագրման հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է (քվորում ունի), եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի 5 և ավելի անդամներ:
III. ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
14. Հայտատուները պետք է՝
ա) ունենան հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում ոլորտի (ոլորտների) օրենսդրական ակտերը, այլ համապատասխան փաստաթղթեր, փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ չափիչ-ստուգիչ սարքեր, գործիքներ.
բ) համալրված լինեն համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով:
15. Հայտատուն պետք է յուրաքանչյուր մասնագետի համար նախատեսի տեխնիկական անվտանգության փորձաքննության կոնկրետ ոլորտ, ինչը պետք է ձևակերպված լինի համապատասխան փաստաթղթերով:
IV. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Հավատարմագրման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը`
ա) հավատարմագրման հայտ ներկայացնելը` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին,
բ) հավատարմագրման նպատակով ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը,
գ) հայտատուի ներկայացրած բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունը և հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին որոշում ընդունելը,
դ) հավատարմագրման վկայագրի հանձնումը:
17. Հավատարմագրման նպատակով հայտատուն սահմանված կարգով հայտ է ներկայացնում լիազոր մարմին։
Հայտին կից 2 օրինակից ներկայացվում են`
ա) հայտատուի կանոնադրության (եթե նա իրավաբանական անձ է) և պետական գրանցման վկայականի պատճենները,
բ) հավատարմագրման հայցվող ոլորտում (ոլորտներում) իր կողմից նախատեսված գործունեության համապատասխան ծրագիրը.
գ) հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական անվտանգության ոլորտի (ոլորտների) օրենսդրական ակտերի, այլ համապատասխան փաստաթղթերի, փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ չափիչ-ստուգիչ սարքերի, գործիքների ցանկը.
դ) տվյալներ անձնակազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ.
ե) ԻՍՕ/ԻԷԿ 17000 ստանդարտների համակարգին համապատասխան որակի ձեռնարկը:
18. Լիազոր մարմինը հայտն ընդունելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է հավատարմագրման հայտին կից ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգումը:
Սույն կարգի 17-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում լիազոր մարմինը հայտատուին առաջարկում է 5 օրվա ընթացքում լրացնել բացակայող փաստաթղթերը։ Եթե սահմանված ժամկետում բացակայող փաստաթղթերը չեն լրացվում, ապա լիազոր մարմինը 3 օրվա ընթացքում դրանք հետ է վերադարձնում հայտատուին: Լիազոր մարմինը հայտին կից փաստաթղթերի լրակազմ փաթեթի մեկ օրինակն ուղարկում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հավատարմագրման գործակալություն (այսուհետ` գործակալություն)` փորձաքննության:
19. Գործակալությունը 10 օրվա ընթացքում ներկայացված փաստաթղթերը ենթարկում է փորձաքննության, որի արդյունքում կազմվում է փորձաքննության եզրակացություն: Փորձաքննության եզրակացության ձևը հաստատում է լիազոր մարմինը:
20. Փաստաթղթերի փորձաքննության եզրակացությունը և հայտատուի կողմից սույն կարգի 17-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերի լրակազմ փաթեթը 2 օրվա ընթացքում հանձնվում են հավատարմագրման հանձնաժողովին:
21. Հավատարմագրման հանձնաժողովը սույն կարգի 20-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում հրավիրում է նիստ:
22. Նիստի ժամանակ հավատարմագրման հանձնաժողովն ուսումնասիրում է բոլոր ներկայացված փաստաթղթերը և կազմում եզրակացություն հավատարմագրման հայցվող ոլորտի (ոլորտների) համար սահմանված չափանիշներին հայտատուի համապատասխանության մասին և եզրակացությունը ներկայացնում լիազոր մարմին` նիստի ավարտից հետո 2 օրվա ընթացքում:
Հավատարմագրման հանձնաժողովի կազմած եզրակացությունը կարող է լինել դրական կամ բացասական:
Հավատարմագրման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս, եթե`
ա) հայտատուն չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին,
բ) ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ են պարունակում:
23. Հավատարմագրման հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 3 օրվա ընթացքում ընդունում է որոշում հայտատուին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Դրական եզրակացության դեպքում լիազոր մարմինը հայտատուին հավատարմագրում է որպես տեխնիկական անվտանգության փորձագիտական կազմակերպություն (այսուհետ` փորձագիտական կազմակերպություն) և հանձնում հավատարմագրման վկայագիր:
Բացասական եզրակացության դեպքում լիազոր մարմինը 3 օրվա ընթացքում հայտատուին տեղեկացնում է հավատարմագրումը մերժելու մասին` նշելով մերժման պատճառները: Հայտատուների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով ենթակա են պահպանման:
24. Հավատարմագրման վկայագիրը փորձագիտական կազմակերպության հավատարմագրումը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է: Վկայագրում նշվում են հերթական համարը և հավատարմագրման ժամկետը, որը սահմանվում է 2 տարի:
V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
25. Հավատարմագրման վկայագիրն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում փորձագիտական կազմակերպությունը վկայագրի պատճենը պետք է ներկայացնի ազգային կենտրոն` փորձագիտական կազմակերպությունների հաշվառման մատյանում հաշվառվելու համար:
26. Փորձագիտական կազմակերպությունների հաշվառման մատյանը վարում է ազգային կենտրոնը:
27. Փորձագիտական կազմակերպությունների հաշվառման մատյանը վարվում է փաստաթղթի ձևով և էլեկտրոնային կրիչի վրա: Հաշվառման մատյանը վարվում է ցանկի ձևով. յուրաքանչյուր հավատարմագրված փորձագիտական կազմակերպությանը բնութագրող տեղեկությունները լրացվում են ցանկի մի տողում:
28. Ըստ հաշվառման մատյանի՝ սյունակներում լրացվում են փորձագիտական կազմակերպության հավատարմագրման վկայագրի համարը, անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, հավատարմագրման վկայագիր տալու ամսաթիվը, գործողության ժամկետը և հավատարմագրման ոլորտը (ոլորտները):
VI. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
29. Հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրման ոլորտի (ոլորտների) չափանիշներին փորձագիտական կազմակերպության համապատասխանությունը հավաստելու նպատակով լիազոր մարմինն իրականացնում է պարբերական գնահատում:
30. Պարբերական գնահատման արդյունքները ներկայացվում են հավատարմագրման հանձնաժողովին:
31. Պարբերական գնահատումն իրականացվում է ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններից գրավոր ահազանգ է ստացվել իրենց կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված՝ փորձագիտական կազմակերպության հավատարմագրման ոլորտի (ոլորտների) պահանջներին առնչվող խախտումների մասին:
VII. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
32. Լիազոր մարմինը հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնում է հավատարմագրման հանձնաժողովի առաջարկությամբ, եթե պարբերական գնահատման արդյունքում պարզվում է, որ փորձագիտական կազմակերպությունը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին:
33. Հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցվում է մինչև կասեցման հիմքերի վերացումը, բայց 3 ամսվանից ոչ ավելի ժամկետով:
34. Լիազոր մարմինը, հավատարմագրման հանձնաժողովի առաջարկությամբ, դադարեցնում է հավատարմագրման վկայագրի գործողությունը, եթե փորձագիտական կազմակերպությունը`
ա) չի վերացրել կասեցման հիմքերը սույն կարգի 33-րդ կետով նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում,
բ) խոչընդոտում է պարբերական գնահատման գործընթացին,
գ) հավատարմագրման ոլորտից (ոլորտներից) դուրս իրականացրել է տեխնիկական անվտանգության փորձաքննության գործունեություն,
դ) դիմել է իր հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցնելու խնդրանքով:
VIII. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԵՎ ԿՐՃԱՏՈՒՄԸ
35. Հավատարմագրման ոլորտը (ոլորտները) կարող է (են) ընդլայնվել փորձագիտական կազմակերպության դիմումի հիման վրա` սույն կարգին համապատասխան:
36. Հավատարմագրման ոլորտը (ոլորտները) կարող է (են) կրճատվել`
ա) տեխնիկական անվտանգության փորձագիտական կազմակերպության դիմումի հիման վրա,
բ) լիազոր մարմնի պարբերական գնահատման արդյունքում, եթե պարզվի, որ փորձագիտական կազմակերպությունը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
|
Հայտի N______________ |
|
___________________ |
|
___________________ |
|
___________________ |
|
___________________ |
Հ Ա Վ Ա Տ Ա Ր Մ Ա Գ Ր Մ Ա Ն Հ Ա Յ Տ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Խնդրում եմ հավատարմագրել _______________________________________________,
(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
հավատարմագրման ոլորտի նախագծի շրջանակներում որպես տեխնիկական անվտանգության փորձագիտական կազմակերպություն:
Հայտնում եմ, որ տեղեկացված եմ տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջներին:
Պարտավորվում ենք պահպանել հավատարմագրման ընթացակարգը:
Հայտին կից 2 օրինակից ներկայացնում եմ`
ա) կանոնադրության (եթե նա իրավաբանական անձ է) և պետական գրանցման վկայականի պատճենները.
բ) հավատարմագրման հայցվող ոլորտում (ոլորտներում) իր կողմից նախատեսված գործունեության համապատասխան ծրագիրը.
գ) հավատարմագրման ոլորտի (ոլորտների) շրջանակներում փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական անվտանգության ոլորտի (ոլորտների) օրենսդրական ակտերի, համապատասխան այլ փաստաթղթերի, փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ չափիչ-ստուգիչ սարքերի, գործիքների ցանկը.
դ) տվյալներ անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մասին.
ե) յուրաքանչյուր մասնագետի տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու ոլորտում նախատեսելու մասին համապատասխան փաստաթղթերը.
զ) ԻՍՕ/ԻԷԿ 17000 ստանդարտների համապատասխան որակի ձեռնարկը.
է) այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են տվյալներ հայտատուի հավատարմագրման չափանիշներին համապատասխանության մասին:
Կազմակերպության ղեկավար |
___________________ |
___________________ |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ արտակարգ իրավիճակների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Վ Ա Տ Ա Ր Մ Ա Գ Ր Մ Ա Ն Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
N Տ Ա --------
Շնորհման ամսաթիվը _____ ____ 200 թ.
Ուժի մեջ է մինչև _____ ____ 200 թ.
Սույն վկայագիրը հավաստում է, որ ________________________________________________________ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 302-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված հավատարմագրման չափանիշներին և հավատարմագրված է որպես տեխնիկական անվտանգության փորձագիտական կազմակերպություն: _________________________________________________ (կազմակերպության գտնվելու վայրը)
սույն վկայագրի հավելվածով, ____ էջի վրա
հավատարմագրման ոլորտի շրջանակներում տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու համար:
Կ. Տ. |
(3-րդ հավելվածը փոփ. 28.08.08 N 1042-Ն)
Հավելված Տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում հավատարմագրման N ՏԱ____վկայագրի ¿ç |
__________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
____ էջի վրա էջ N ____ Հ Ա Վ Ա Տ Ա Ր Մ Ա Գ Ր Մ Ա Ն Ո Լ Ո Ր Տ Ը ________________________________________________________
NN Փորձաքննության օբյեկտը
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար _____________ ____________ Կ. Տ.
ը/կ
(ստորագրությունը)
(անունը, ազգանունը)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.09.2012, N 1201-Ն | 11.10.2012, N 302-Ն | |
28.07.2011, N 1130-Ն | 03.09.2011, N 302-Ն | |
21.08.2008, N 1042-Ն | 02.10.2008, N 302-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|