Գլխավոր տեղեկություն
Номер
N 817-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.08.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.08.2008
Дата вступления в силу
05.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2008 թվականի N 817-Ա

 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՆԵՏԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ XI ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ (ԲԻԵՆՆԱԼԵ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իտալիայի Վենետիկ քաղաքում 2008 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 23-ը կայանալիք ճարտարապետական XI միջազգային ցուցահանդեսին (բիեննալե) Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ համատեղ կազմակերպել ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում ձեռքբերումներն արտացոլող Հայաստանի Հանրապետության տաղավարի ցուցադրությունը և դրա հետ կապված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

2) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Վենետիկում կայանալիք ցուցահանդեսի շրջանակներում հայկական տաղավարի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության, ինչպես նաև Վենետիկ գործուղվող աշխատանքային խմբի կազմերի վերաբերյալ:

2. Վենետիկում կայանալիք ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տաղավարի, ցուցահանդեսի պատրաստման և միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում համապատասխանաբար հատկացնել 3,614.0 հազ. դրամ և 6,223.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 4
Երևան