040.0478.30.07.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1998 թվականի N 478
քաղ. Երևան
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 08.08.03 N 997-Ն)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 08.08.03 N 997-Ն)
գ) բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).
դ) (ենթակետն ուժը կորցրել է 03.07.03 N 832-Ն)
ե) (ենթակետն ուժը կորցրել է 02.05.03 N 608-Ն)
(1-ին կետը փոփ. 02.05.03 N 608-Ն, 03.07.03 N 832-Ն, 08.08.03 N 997-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
տարածքային հատակագծման ուրվագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման
(կարգն ուժը կորցրել է 08.08.03 N 997-Ն)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
տարածքային հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման
(կարգն ուժը կորցրել է 08.08.03 N 997-Ն)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման
I. Ընդհանուր դրույթներ
1. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է քաղաքի ու գյուղի համար:
Գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է երկու փուլով`
ա) գլխավոր հատակագծի հայեցակարգ (մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի համար կարող է համատեղվել գլխավոր հատակագծի հետ).
բ) գլխավոր հատակագիծ, ներառյալ բնակավայրի սահմանների նկարագիրը:
Մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի գլխավոր հատակագծի նախագիծը կարող է համատեղվել մանրամասն հատակագծման նախագծի հետ:
2. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով (Երևանի համար` Երևանի քաղաքապետի պատվերով):
II. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակումը
3. Պատվիրատուն`
սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում մարզպետի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված նախագծման առաջադրանքը.
կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.
կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:
Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:
III. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի «Գլխավոր հատակագծի հայեցակարգ» փուլի հաստատումը
4. Պատվիրատուն «Գլխավոր հատակագծի հայեցակարգ» փուլի ավարտից հետո այն ներկայացնում է համայնքի ավագանուն և այնուհետև մարզպետին` հավանության:
5. Մարզպետը գլխավոր հատակագծի հայեցակարգը համաձայնեցման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, որից հետո այն հաստատում է պատվիրատուն:
Երևանի գլխավոր հատակագծի հայեցակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Գլխավոր հատակագծի հայեցակարգը հիմք է հանդիսանում բնակավայրի «Գլխավոր հատակագիծ» փուլի մշակման համար:
Iv. Բնակավայրի գլխավոր հատակագծի փորձաքննությունը
7. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:
Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքված պայմանագրով:
v. Բնակավայրի գլխավոր հատակագծի համաձայնեցումը
8. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց և համայնքի ավագանու կողմից հավանության արժանանալուց հետո նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն ներկայացնում մարզպետին:
9. Մարզպետը նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության` համաձայնեցման:
(9-րդ կետը լրաց. 10.08.01 N 738, փոփ. 03.05.07 N 573-Ն, 21.08.08 N 1042-Ն)
vI. Բնակավայրի գլխավոր հատակագծի հաստատումը
10. Մարզպետը նախագիծը սույն կարգի 9-րդ կետում նշված մարմինների և իր համաձայնություններով սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի «Բնակավայրի սահմանների նկարագիր» մասը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Բնակավայրի սահմանների նկարագիր» մասի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատումից հետո հաստատում է բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը` «Գլխավոր հատակագիծ» փուլի «Գլխավոր հատակագիծ` հիմնական գծագիր» մասով:
vII. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի փոփոխությունները
13. Բնակավայրի գլխավոր հատակագծի «Բնակավայրի սահմանների նկարագիր» և «Գլխավոր հատակագիծ` հիմնական գծագիր» մասերում փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:
14. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մյուս մասերում փոփոխությունները կատարվում են քաղաքաշինության բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված և ծրագրվող փոփոխությանն առնչվող այլ պետական կառավարման մարմինների համաձայնությամբ:
(14-րդ կետը փոփ. 16.12.00 N 829)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման
(կարգն ուժը կորցրել է 03.07.03 N 832-Ն)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
բնակավայրի կամ դրա առանձին հատվածի կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման
(կարգն ուժը կորցրել է 02.05.03 N 608-Ն)