Գլխավոր տեղեկություն
Номер
N 797-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.07.2008
Дата вступления в силу
30.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2008 թվականի N 797-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից` 2005 թվականի տարերային աղետների հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված ալյուրի ու շաքարավազի երկաթուղային փոխադրումների և կայարանում մատուցված ծառայությունների դիմաց «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` 1475150 դրամ և «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 1983200 դրամ գումարների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 3458350 դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված ալյուրի և շաքարավազի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման ու բաշխման ծրագիրը բարեգործական որակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 942-Ա որոշման 3-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 29
Երևան