ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 հոկտեմբերի 2003 թ. N 89-Ա
Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37-րդ և 50-րդ հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30-րդ, 31-րդ և 63-րդ հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Գյումրի քաղաքի տարածքում 28-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «Ցայգ» ՍՊ ընկերությանը ճանաչել Գյումրի քաղաքի տարածքում 28-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:
2. «Ցայգ» ՍՊ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:
Նախագահ |
Գ. Ամալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|