Գլխավոր տեղեկություն
Номер
N 265-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.07.2008-06.12.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.323
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.03.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2008
Дата вступления в силу
10.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 265-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 20-ի N 265-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներն ընտրվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, որից հետո դատական գործով որպես թարգմանիչ են նշանակվում դատարանի որոշմամբ:

2. Թարգմանչի վարձատրության չափը և կարգը սահմանվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքում ընտրված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքված գնման պայմանագրով:

3. Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով թարգմանչական ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարելու կամ ֆիզիկական անձանց փոխհատուցելու համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, ապա նշված ծառայությունների դիմաց վճարումը և (կամ) փոխհատուցումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով՝ տվյալ եռամսյակում մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի և (կամ) նրա առանձնացված ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացման վերաբերյալ առաջարկությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ընդ որում, սույն կետի պահանջների կատարման դեպքում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը և (կամ) նրա առանձնացված ստորաբաժանումները ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքում են առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գնման պայմանագիր կնքելու նպատակով պահանջվող նախահաշվի և ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի առկայության:

(3-րդ կետը լրաց. 10.07.08 N 742-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.11.2018, N 1334-Ն 06.12.2018, N 265-Ն
10.07.2008, N 742-Ն 24.07.2008, N 265-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան