Գլխավոր տեղեկություն
Номер
N 999-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.09.17/58(648) Հոդ.958
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.09.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2008
Дата вступления в силу
18.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 999-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 6 հավելվածով սահմանված` հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովը, մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի մասնակցությամբ, որոշում է թաղման տեղը, քաղաքացիական հոգեհանգստի արարողության տեղը, օրը, ժամը, թաղման թափորի շարժման երթուղին, անհրաժեշտ ավտոբուսների և ավտոմեքենաների թիվը, ինչպես նաև ընդունում է որոշում հանգուցյալի հիշատակը հավերժացնելու նպատակով մահարձանի, հուշաքարի, տապանաքարի (այսուհետ` մահարձան) տեղադրման և գերեզմանի բարեկարգման վերաբերյալ:».

2) կարգը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Մահացածի տան պատին հուշատախտակի տեղադրման հետ կապված գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ սահմանված կարգով:».

3) կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների թաղման, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` մասնավորապես`

ա. մահարձանի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար տրամադրվում է առաջարկվող էսքիզային տարբերակի (N 1 ձև) հիման վրա հաշվարկված 2277.41 հազ. դրամ հաստատագրված գումար,

բ. հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար տրամադրվում է առաջարկվող էսքիզային տարբերակի (N 2 ձև) հիման վրա հաշվարկված 342.11 հազ. դրամ հաստատագրված գումար:».

4) կարգը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ կետերով.

«6.1. Գերեզմանի բարեկարգման, մահարձանի, հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար սույն կարգի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գումարները հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում տրամադրվում են հանգուցյալի հարազատներին (առաջին հերթի ժառանգներին) կամ նրանց կողմից լիազորված անձանց (անձին)` որպես աջակցություն:

6.2. Գերեզմանի բարեկարգման, մահարձանի, հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար հաստատագրված գումարը տվյալ պահին գործող գներին համապատասխանեցնելու համար կիրառվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կապիտալ ներդրումների միջինացված ինդեքսը:».

5) կարգը լրացնել NN 1 և 2 ձևերով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 999-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՄԱՀԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

 

Ձև N 2

 

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան