Գլխավոր տեղեկություն
Номер
N 526
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.08.2000-15.07.2008)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.08.2000
Дата вступления в силу
24.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության

 Նախագահ Ռ. Քոչարյան

24 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2000 թվականի N 526

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ «ՄՇԱԿՈՒՅԹ», «ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ», «ԱՂԵՏԻ ԳՈՏԻ» ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի N ՆԿ-639 կարգադրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Մշակույթ», «Ճանապարհաշինություն», «Աղետի գոտի» ծրագրերն իրականացնող պետական հիմնարկները` Լինսի հիմնադրամի կողմից տրամադրվող միջոցներով:

2. Նշված պետական հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի օգոստոսի 3-ի «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» ՆԿ-639 կարգադրությամբ ստեղծված ծրագրերի կառավարման խորհուրդը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան