Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին 1992 թվականի հունիսի 26-ի համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ՝ Կողմեր,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին 1992 թվականի հունիսի 26-ի համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. 1-ին հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«լիազոր (իրավասու) մարմին - նախարարություն, գերատեսչություն, պետական միավորում կամ այլ կազմակերպություն, որն ապահովում է Կողմերի գործունեության համակարգումն ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում, որի նշանակման (փոփոխության) մասին Կողմերը ծանուցում են ավանդապահին»:
2. 9-րդ և 11-րդ հոդվածներում «կառավարության իրավասու մարմիններ» բառերը փոխարինել «լիազոր (իրավասու) մարմիններ» բառերով` համապատասխան հոլովներով:
3. 12-րդ հոդվածի 1-ին կետի «երկարաձգվում է» բառը փոխարինել «ինքնաբերաբար երկարաձգվում է ամեն անգամ» բառակապակցությամբ:
4. Համաձայնագրի հավելվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:
Կատարված է Մինսկ քաղաքում 2013 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 8-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|