Գլխավոր տեղեկություն
Номер
N 496-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.05.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.05.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.05.2008
Дата вступления в силу
30.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2008 թվականի N 496-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 645-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆեքչրինգ Քոմփնի» փակ բաժնետիրական ընկերության բաժնետեր «Թի Էս Ինվեսթմենթ Քորփ» ընկերության կողմից Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և իրավաբանական ծառայություններ մատուցող «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության փաստացի մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի վճարը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 190136.77 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 83474.95 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան