ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2008 թվականի N 1073-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 8-րդ կետում`
ա. «ա» ենթակետից հանել «2 օրինակից» բառերը,
բ. «բ» ենթակետը «դրանց» բառից հետո լրացնել «հայերեն» բառով, «և գինը» բառը փոխարինել «, գինը, իսկ ալկոհոլային խմիչքների համար` նաև սպիրտայնության տոկոսը» բառերով.
2) 12-րդ կետում`
ա. առաջին պարբերությունից հանել «2 օրինակի» բառերը: Նույն պարբերությունը «դիմումի» բառից հետո լրացնել «և դրա պատճենի» բառերով,
բ. երկրորդ պարբերությունում «մեկ օրինակը» բառերը փոխարինել «պատճենը» բառով, իսկ «մյուս օրինակը» բառերը` «դիմումը» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել 9-րդ, 11-րդ, 13-րդ, 18-րդ կետերը.
4) 14-րդ կետը «Ներմուծողը» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետը երկարաձգելու մասին վերադաս մաքսային մարմինը տեղեկացնում է դիմողին և մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնին:».
5) 19-րդ կետում «Վերադաս մաքսային մարմինը» բառերը փոխարինել «Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունը» բառերով.
6) 21-րդ կետը «կատարվում է» բառերից հետո լրացնել «ինքնասոսնձվող դրոշմանիշերով կամ» բառերով.
7) 14-րդ, 27-րդ, 28-րդ, 32-րդ կետերում «Սույն կարգի 13-րդ կետով» բառերը փոխարինել «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. սեպտեմբերի 30 Երևան
Տ. Սարգսյան