Գլխավոր տեղեկություն
Номер
N 701-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.07.16/44(634) Հոդ.761
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.07.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.07.2008
Дата вступления в силу
17.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2008 թվականի N 701-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների մեթոդական աշխատանքների իրականացման ծախսերն ապահովելու նպատակով Մշակութային կրթության աջակցության հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 38663.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին կիսամյակում (աճողական)՝ 17398.4 հազ. դրամ, և ինն ամսում՝ 27064.1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը տրամադրել Մշակութային կրթության աջակցության հիմնադրամին՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 3-ի N 701-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի,  տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

      ԸՆԴԱՄԵՆԸ`  ԾԱԽՍԵՐ      
     

այդ թվում`

     
09    

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

(17398.4) (27064.1) (38663.0)
     

այդ թվում`

     
  05  

Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն
այդ թվում`

(17398.4) (27064.1) (38663.0)
    01

Արտադպրոցական դաստիարակություն
այդ թվում`

(17398.4) (27064.1) (38663.0)
      05. Պետական աջակցություն «Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին՝ ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների մեթոդական աշխատանքների իրականացման համար (17398.4) (27064.1) (38663.0)
       ՀՀ մշակույթի նախարարություն (17398.4) (27064.1) (38663.0)
     

այդ թվում`

     
      Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին (17398.4) (27064.1) (38663.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 17398.4 27064.1 38663.0
     

այդ թվում`

     
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 17398.4 27064.1 38663.0
     

այդ թվում`

     
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 17398.4 27064.1 38663.0
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 17398.4 27064.1 38663.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան