Գլխավոր տեղեկություն
Номер
N 1124-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.10.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.10.29/64(654) Հոդ.1096
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.09.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.10.2008
Дата вступления в силу
30.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2008 թվականի N 1124-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 471 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471 որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 4.5 հեկտարը` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի և հասարակական կառուցապատման համար, որից` 3.3 հեկտար` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դասախոսների համար բնակարանային շինարարության նպատակով:

2. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության հողերից 1.2 հեկտարը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը` «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր վարչական և գիտաուսումնական մասնաշենքի շինարարության համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշմամբ հաստատված ցանկի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսություն» բաժնում «274» թիվը փոխարինել «272.8» թվով:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետով ամրացվող հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 9

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 18-ի N 1124-Ն որոշման

Ս Խ Ե Մ Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ» ԲԱԼԱՀՈՎԻՏ» ՈՒՍՈՒՄՆԱՓՈՐՁՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան