Գլխավոր տեղեկություն
Номер
N 1411-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.08.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2007
Дата вступления в силу
24.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

23 նոյեմբերի 2007 թվականի N 1411-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 21.08.08 N 942-Ա)

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական ստորաբաժանումում մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը բացել արտաբյուջետային հաշիվ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից 2002-2003 թվականներին մատուցված հակահրդեհային ծառայությունների դիմաց «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունից 40.854.372 դրամ պարտքն ստանալու և «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունը պահպանող նախկին հրշեջ մասի աշխատողների աշխատավարձերի պարտքերը վճարելու նպատակով:

(Որոշումը փոփ. 21.08.08 N 942-Ա)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 8
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2008, N 942-Ա 22.08.2008, N 1411-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան