ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2008 թվականի N 647-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների երրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից համայնքային աշխատանքների շրջանակներում յուրաքանչյուր օբյեկտի գծով Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող միջոցների թույլատրելի սահմանաչափը գերազանցող նախահաշվային արժեքով կառուցվող օբյեկտների ֆինանսավորման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով) 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 47,000.0 հազ. դրամ, որից` Շիրակամուտի գյուղական համայնքի կենտրոնի շենքի կառուցման նպատակով` 31,000.0 հազ. դրամ և Լեռնապատի գյուղական համայնքի կենտրոնի շենքի կառուցման նպատակով` 16,000.0 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 16,000.0 հազ. դրամ` Կոռնիձորի գյուղական համայնքի կենտրոնի շենքի կառուցման նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|