600.0028.19.06.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 հունիսի 2001 թ. |
N 28 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՐԴ (ՎԱՃԱՌՈՂ)-ԲԱՇԽՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի է) և ը) ենթակետերը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):
2. Չեղյալ համարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի N 37 որոշմամբ հաստատված` էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրի (մեծածախ գնորդ-վաճառող-բաշխող) օրինակելի ձևը:
3. Հանձնարարել «Հայէներգո» ՓԲԸ-ին և էլեկտրական էներգիայի բաշխում իրականացնող ընկերություններին` 15-օրյա ժամկետում վերակնքել պայմանագրերը` դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող |
Ն. Գրիգորյան |
Հաստատված է |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր __________
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(մեծածախ գնորդ (վաճառող)-բաշխող)
_______________________________________________________ (վաճառող ընկերության անվանումը) _______________________________________________________
այսուհետև` Վաճառող, ի դեմս____________________________________
_______________________________________________________, (պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մի կողմից, և _______________________________________________________ _______________________________________________________, (ընկերության անվանումը)
այսուհետև` Գնորդ, ի դեմս______________________________________
_______________________________________________________, (պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին. |
1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր (օպերատոր)` | Վաճառողի կազմում գտնվող ծառայություն, որը սահմանված կարգով իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարումը. |
Գնորդի բաշխման էլեկտրացանցի օպերատոր (բաշխման օպերատոր)` |
Գնորդի կազմում գտնվող ծառայություն, որը սահմանված կարգով իրականացնում է բաշխման էլեկտրական համակարգի կարգավարումը. |
պատրաստականություն` | էլեկտրաէներգիա առաքող (հաղորդող) էլեկտրական ցանցերի (հանգույցների, գծերի, ենթակայանների) աշխատանքային պատրաստի վիճակը՝ Գնորդին յուրաքանչյուր հանձնման կետում պայմանագրով ամրագրված էլեկտրաէներգիայի քանակը առաքելու (հաղորդելու) համար՝ պայմանագրով ամրագրված առավելագույն հզորության սահմաններում։ |
հանձնման կետ` | սահմանազատման կետ, որտեղ Գնորդի էլեկտրակայանքներին է հաղորդվում Վաճառողի սեփականությունը հանդիսացող էլեկտրաէներգիան՝ հաղորդող և (կամ) անմիջապես արտադրող ընկերությունների էլեկտրակայանքների միջոցով. |
էլեկտրաէներգիայի սակագինը` | Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի սույն պայմանագրով ամրագրված 1 կՎտժ-ի սակագինը. |
օպերատորի գրանցամատյան` | Վաճառողի կողմից սահմանված կարգով լրացվող մատյան, որում գրանցվում են օպերատորի կարգադրությունները. |
օպերատորի կարգադրություններ` | Օպերատորի կողմից բաշխման էլեկտրական սխեմայի և դրա պարամետրերի կարգավարման վերաբերյալ Գնորդին ուղղված կարգադրություններ. |
2. Պայմանագրի առարկան
2.1 Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա` սույն պայմանագրով սահմանված կարգով:
2.2 Կողմերի առևտրային փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն պայմանագրով:
3. Էլեկտրաէներգիայի սակագինը
3.1 Վաճառողի էլեկտրաէներգիայի սակագինը սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով):
3.2 ՀՀ օրենքով սահմանված դեպքերում էլեկտրաէներգիան կարող է վաճառվել հանձնաժողովի կողմից սահմանված սակագնից ավելի ցածր սակագնով: Նման դեպքերում կողմերը սահմանում են պայմանագրային սակագին (հավելված N 1), որն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցվելուց հետո:
3.3 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից: Համապատասխանորեն փոփոխվում է պայմանագրի N 1 հավելվածը։
4. Կողմերի պարտավորությունները
4.1 Վաճառողը պարտավորվում է.
4.1.1 ապահովել էլեկտրաէներգիայի հանձնումը (առաքումը) Գնորդին` N 2 հավելվածում նշված էլեկտրաէներգիայի գնման պայմանագրային չափաքանակներով N 3 հավելվածում նշված էլեկտրական հզորության սահմաններում.
4.1.2 ապահովել հաղորդողի կամ արտադրողի այն էլեկտրակայանքների պատրաստականությունը և հուսալիության ցուցանիշները, որոնք էլեկտրաէներգիա են առաքում Գնորդին.
4.1.3 ապահովել հաղորդողի (արտադրողի) և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետում էլեկտրաէներգիայի որակի պայմանագրային պահանջների կատարումը, այդ թվում հաճախության շեղումը` էլեկտրաէներգիայի որակին վերաբերող միջպետական ստանդարտով որոշված սահմաններում (ԳՈՍՏ 13109-97).
4.1.4 էլեկտրաէներգիայի որակի խախտման դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այն վերացնելու համար.
4.1.5 Գնորդի համաձայնությունն ստանալու համար հայտնել նրան սպառողների էլեկտրասնման հուսալիությունը իջեցնող կամ էլեկտրամատակարարումը սահմանափակող` հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում կատարվող նորոգման աշխատանքների ժամկետների մասին` դրանք սկսելուց առնվազն 48 ժամ առաջ.
4.1.6 Գնորդին անհապաղ տեղեկացնել էներգահամակարգում վթարների վերացման (կանխարգելման) համար անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման հետևանքով էլեկտրաէներգիայի և հզորության սահմանված կարգով իրականացվող վթարային սահմանափակումների և դրանց տևողության մասին.
4.1.7 Գնորդին անհապաղ տեղեկացնել սպառողների, այդ թվում` հաղորդման ցանցերից և (կամ) ներկայանային ցանցերից սնվողների, էլեկտրամատակարարման սահմանափակումների և (կամ) դադարեցման մասին.
4.1.8 ապահովել հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում տեղադրված` N 3 հավելվածում նշված առևտրային հաշվառքի սարքերի տեխնիկական սպասարկումը և պահպանումը` ըստ գործող կարգի.
4.1.9 Կողմերի սահմանած և հաղորդողի (արտադրողի) հետ համաձայնեցված կարգով ապահովել Գնորդի լիազոր ներկայացուցչի մուտքը հաղորդողի (արտադրողի) տարածք` հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցելու և սահմանված կարգով անհրաժեշտ գրանցումներ ու զննումներ կատարելու համար.
4.1.10 Գնորդին անհապաղ տեղեկացնել հաղորդողի (արտադրողի) էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման մասին և հաշվառքը վերականգնել 24 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաշվառքի սարքերի կողմից չգրանցած էլեկտրաէներգիայի քանակը հաշվել վերստուգիչ հաշվիչների ցուցմունքներով, իսկ վերջիններիս անսարքության կամ բացակայության դեպքում` ըստ տվյալ ամսվա միջին օրական ծախսի.
4.1.11 յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 10-ը հաստատել և Գնորդին ներկայացնել վերջինիս կողմից հայտավորած էլեկտրաէներգիայի սպառման և առավելագույն հզորության հաջորդ տարվա համաձայնեցված չափաքանակները:
4.2 Գնորդը պարտավորվում է.
4.2.1 գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` ըստ սույն պայմանագրի N 2 հավելվածում նշված պայմանագրային չափաքանակների, չգերազանցելով N 3 հավելվածում նշված առավելագույն հզորությունները, հաշվի առնելով սույն պայմանագրի 4.2.3 ենթակետով սահմանված կարգով կատարված փոփոխությունները և վճարել սույն պայմանագրով սահմանված կարգով.
4.2.2 յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ տարվա չափաքանակների և տեխնիկապես թույլատրելի փոխանցման առավելագույն հզորությունների վերաբերյալ հայտը ըստ սույն պայմանագրի N 2 և N 3 հավելվածների.
4.2.3 էլեկտրաէներգիայի պայմանագրային չափաքանակների կամ էլեկտրաէներգիայի պայմանագրային հզորությունների փոփոխություն նախատեսելու դեպքում, մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի սպառման հաջորդ ամսվա չափաքանակների և պայմանագրային էլեկտրական հզորությունների փոփոխման մասին հայտը.
4.2.4 Բաշխման էլեկտրական ցանցերին էլեկտրաէներգիա առաքող գծերի էլեկտրական բեռնվածքների փոփոխման անհրաժեշտության դեպքում նախապես համաձայնեցնել օպերատորի հետ:
5. էլեկտրաէներգիայի քանակի չափումը
5.1 Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակ է համարվում հանձնման կետերում Գնորդին առաքված էլեկտրաէներգիան:
Էլեկտրաէներգիայի հանձնման կետերը, տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի տվյալները և տեխնիկապես թույլատրելի փոխանցման առավելագույն հզորությունները բերված են N 3 հավելվածում:
5.2 Էլեկտրաէներգիայի ամսական ծախսի հաշվարկման համար առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները հաշվարկային ամսվա վերջին օրվա ժամը 1100-ին համատեղ գրանցում են Կողմերի լիազոր ներկայացուցիչները, որի մասին կազմվում է երկկողմ ակտ (հավելված N 5):
Կողմերից մեկի պահանջով կարող է կատարվել հաշվառքի սարքերի ցուցմունքների միջանկյալ գրանցում:
Կողմերից մեկի չներկայանալու դեպքում հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցումը կատարվում է միակողմանի:
5.3 Ամսվա ընթացքում Գնորդին առաքված էլեկտրաէներգիայի համար Վաճառողն ու Գնորդը համատեղ կազմում են էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտ (հավելված N 5), որը Կողմերի հաստատումից հետո համարվում է հիմք վճարման համար:
5.4 Կողմերից մեկի պահանջով, սույն պայմանագրի 9.1 կետով սահմանված կարգով, կատարվում է առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգում, անհրաժեշտության դեպքում` բնականոն աշխատանքի վերականգնում և (կամ) փոխարինում:
Գնորդը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է իր միջոցներով իրականացնել առևտրային հաշվառքի սարքերի վերահսկման այլ խելամիտ միջոցներ և մեթոդներ:
5.5 Նվազագույն բեռնվածքի ռեժիմում, երբ տեխնիկապես անհնար է հաշվառքի սարքերի աշխատանքը, Գնորդի կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի հաշվարկի տվյալների փոխհամաձայնեցված մեծությունները սահմանում են Կողմերը և կցում սույն պայմանագրին:
5.6 Առևտրային հաշվառքի սարքերը հաղորդողի (արտադրողի) և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետից դուրս տեղադրելու դեպքում էլեկտրաէներգիայի փաստացի առաքումը որոշելու համար առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում (կամ նրանից հանվում) է հաշվառքի սարքերի տեղադրման և հաղորդողի (արտադրողի) ու Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորստի չափը: Վերջինիս հաշվարկը սահմանված կարգով կատարում է Վաճառողը և համաձայնեցնում Գնորդի հետ:
6. Վճարման կարգը
6.1 Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է էլեկտրաէներգիայի սակագնի (հավելված N 1) և փաստացի առաքված էլեկտրաէներգիայի (հավելված N 5) հիման վրա: Ամենամսյա վճարման ենթակա գումարը հաշվարկվում և ամրագրվում է փոխադարձ ակտով:
6.2 Ելնելով N 5 հավելվածի ակտից, Վաճառողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Գնորդին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը:
6.3 Գնորդը պարտավոր է վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից հաշված 20 (քսան) օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Վաճառողի բանկային հաշվեհամարին: Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վաճառողը կարող է հիշեցման կարգով (գրություն, հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Գնորդին զգուշացնել վճարման ուշացման մասին: Նշված ժամկետում ապառքը չմարելու դեպքում Գնորդը Վաճառողին տույժ է վճարում յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի ——----%-ի չափով (բայց 0.1%-ից ոչ ավելի):
Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը:
(6.3-րդ կետը փոփ. 10.08.01 N 35)
6.4 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ` նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել:
7. Կողմերի պատասխանատվությունը
7.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով Կողմերից որևէ մեկի կրած վնասը հատուցում է մյուս կողմը` սույն պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Ֆորս մաժորային իրավիճակներ
8.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, ինչպես նաև ՀՀ կառավարության գործողությունները կամ անգործությունը (ներառյալ գույքի բռնագրավումը), որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությունը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրանց գործադրած ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:
8.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
9. Լրացուցիչ պայմաններ
9.1 Կողմերը սահմանված կարգով ստուգում և կապարակնքում են առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները, որոնց ստուգման, նորոգման և կարգաբերման աշխատանքները կատարվում են Կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ և ձևակերպվում երկու օրինակից կազմված համապատասխան ակտով (մեկական` յուրաքանչյուր Կողմի համար):
9.2 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումը կատարվում է Վաճառողի (նրա լիազոր ներկայացուցչի) կամ Գնորդի կողմից` ըստ պատկանելության:
9.3 Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է`
ա) հաճախությունը` օպերատորի մոտ տեղակայված գրանցող հաճախաչափով.
բ) լարումը` վաճառքի կետերում տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով (վաճառքի կետերի ցանկը նշվում է N 4 հավելվածում):
9.4 Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հաստատում է օպերատորը` այդ մասին տեղեկացնելով բաշխման օպերատորին:
9.5 Գնորդը պետք է ապահովի, որ էլեկտրաէներգիայի հանձնման կետերում էլեկտրաէներգիայի միջին օրական հզորության գործակիցը լինի ոչ պակաս ___, իսկ գիշերային ժամերին` ոչ պակաս __:
10. Տարաձայնությունների լուծումը
10.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
11. Պայմանագրի գործողության ժամկետը
11.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցման պահից և գործում է մինչև 200 թ._______:
11.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում: Փոփոխված Պայմանագիրը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցման պահից:
11.3 Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի և հանձնաժողովի համար:
12. Այլ պայմաններ (կազմում են կողմերը)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը
Հավելված N 1` | Համաձայնագիր էլեկտրաէներգիայի պայմանագրային սակագնի մասին |
Հավելված N 2` | Համաձայնագիր էլեկտրաէներգիայի առաքման (գնման) պայմանագրային ամսական չափաքանակների մասին |
Հավելված N 3` | Համաձայնագիր էլեկտրաէներգիայի հանձնման կետերի, առևտրային հաշվառքի սարքերի և փոխանցման առավելագույն հզորությունների մասին |
Հավելված N 4` | Ակտ էլեկտրաէներգիայի հանձնման կետերում լարման մեծությունների մասին |
14. Ամենամսյա կազմվող փաստաթղթերի օրինակելի ձեվերի ցանկը
Հավելված N 5` Էլեկտրաէներգիայի առաքման (ընդունման) քանակի ամենամսյա ակտ
15. Կողմերի իրավաբանական հասցեները եվ հաշվարկային համարները
Գնորդ |
Վաճառող Հասցեն____________________ Հ/հ ______________________ _________________________ Հեռախոս Հեռատիպ Ֆաքս Գործունեության լիցենզիա | |
Ղեկավար ________________________
|
Ղեկավար ________________________
|
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Գրանցված է _____ _________________200__թ | |
Գրանցման N ________ |
Կ.Տ. |
Պատասխանատու _________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
Հավելված N 1 Էլեկտրաէներգիայի առուվաճառքի 200__թ ____ ___-ի N __ պայմանագրի |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Էլեկտրաէներգիայի պայմանագրային սակագնի մասին
Վաճառող _____________________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ _____________ 200 թ.
Կ.Տ. |
Գնորդ _____________________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ _____________ 200 թ.
Կ.Տ. |
Համաձայնեցված է`
ՀՀ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Պատասխանատու______________________________
(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
____ ______________ 200 թ.
Կ.Տ.
Հավելված N 2 Էլեկտրաէներգիայի առուվաճառքի 200__թ ____ ___-ի N __ պայմանագրի |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Էլեկտրաէներգիայի առաքման (գնման) պայմանագրային ամսական չափաքանակների մասին
Գնորդ ____________________________________________
Վաճառող __________________________________________
Ժամանակա- |
Էլեկտրաէներգիայի չափաքանակը |
Ժամանակա- |
Էլեկտրաէներգիայի չափաքանակը |
Հունվար |
|
Հուլիս |
|
Փետրվար |
|
Օգոստոս |
|
Մարտ |
|
Սեպտեմբեր |
|
Ընդամենը՝ |
|
Ընդամենը՝ |
|
Ապրիլ |
|
Հոկտեմբեր |
|
Մայիս |
|
Նոյեմբեր |
|
Հունիս |
|
Դեկտեմբեր |
|
Ընդամենը՝ |
|
Ընդամենը՝ |
|
Ընդամենը՝ |
|
Վաճառող _____________________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ _____________ 200 թ.
Կ.Տ. |
Գնորդ _____________________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ _____________ 200 թ.
Կ.Տ. |
Հավելված N 3 Էլեկտրաէներգիայի առուվաճառքի 200__թ ____ ___-ի N __ պայմանագրի |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Էլեկտրաէներգիայի հանձնման կետերի, առեվտրային հաշվառքի սարքերի եվ տեխնիկապես թույլատրելի փոխանցման առավելագույն հզորությունների մասին
Գնորդ _________________________ Վաճառող ___________________
N
|
Էլեկտրաէներգիայի հանձնման կետերը |
Առևտրային (հսկիչ) հաշվառքի տվյալները |
Էլեկտրաէներգիայի առաքման տվյալները |
Ծա-
| ||||||||||
Ենթա- |
Ուղղու- |
Առաքող տեղա- |
Ընդունող տ-կայանքի սեփ.-տեր |
Լարման տր-րի գոր- |
Հոսանքի տր-րի գոր- |
Հաշ- |
Հաշ- |
Վերջին ստուգա- |
Առավե- |
Բանվո- |
Նվազա-գույն հզորու-թյունը (կՎտ) |
Էլ. էն. միջին | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ծանոթություն 1. 11-րդ սյունակում նշվում է այն թույլատրելի առավելագույն հզորությունը, որը կարող է միացնել Գնորդը՝ ելնելով տեխնիկական պարամետրերից:
Ծանոթություն 2. 12-րդ և 13-րդ սյունակներում նշված հզորությունները ունեն կանխատեսման բնույթ
Վաճառող _____________________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ _____________ 200 թ. Կ.Տ. |
Գնորդ _____________________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ _____________ 200 թ. Կ.Տ. |
Հավելված N 4 Էլեկտրաէներգիայի առուվաճառքի 200__թ ____ ___-ի N __ պայմանագրի |
Ա Կ Տ
Էլեկտրաէներգիայի հանձնման կետերում լարման մեծությունների մասին
Գնորդ _________________________
Վաճառող _________________________
N |
Սնման ենթակայան, սեկցիա |
Սնման դողերի լարումը |
Լարման թույլատրելի |
Ծանոթություն | |
I և IV եռ. |
II և III եռ. | ||||
|
|
|
|
|
|
Վաճառող _____________________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ _____________ 200 թ.
Կ.Տ. |
Գնորդ _____________________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ _____________ 200 թ.
Կ.Տ. |
Հավելված N 5 Էլեկտրաէներգիայի առուվաճառքի 200__թ ____ ___-ի N __ պայմանագրի |
Էլեկտրաէներգիայի առաքման (ընդունման) ամենամսյա
Գնորդ _________________________ Վաճառող _________________________
Հաշվարկային ժամանակաշրջանը __ _____ 200__թ մինչև ___ ____200__թ 1. Հաշվառքի սարքերի տվյալները
Ծանոթություն. 1 2. Հաշվառքի խախտման վերաբերյալ կազմված ակտերով էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկային ամսվա համար՝ ________ հազ. կՎտ ժամ: թվերով տառերով |
Վաճառող _____________________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ _____________ 200 թ.
Կ.Տ. |
Գնորդ _____________________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ _____________ 200 թ.
Կ.Տ. |
Արտադրող կայան
____________________________
(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)
____ ______________ 200 թ.
Կ.Տ.
(պայմանագիրը փոփ. 10.08.01 N 35)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.10.2002, N 78-Ն | 25.11.2002, N 28 | |
10.08.2001, N 35 | 14.09.2001, N 28 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|