Գլխավոր տեղեկություն
Номер
N 676-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2008-05.02.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.739
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2008
Дата вступления в силу
10.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2008 թվականի N 676-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործում (ցանցի շահագործում)» գործունեության տեսակի լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից մշակված մրցույթի կազմակերպման կանոններին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվելիք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի, ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության, համարներ զբաղեցնելու թույլտվության նմուշային ձևերին և ապագա լիցենզավորված անձին ներկայացվող պայմանների նախագծին` համաձայն NN 2-5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) մրցութային փաթեթը ձեռք բերելու համար հետաքրքրված կողմերի կողմից կատարվող վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գանձելու նպատակով բացել համապատասխան հաշիվ և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին տրամադրել համապատասխան տեղեկատվություն.

2) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական (գովազդային) ծառայություններ» հոդվածով) 2008 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 15 մլն դրամ` «Ուոլ Սթրիթ Ջորնալ և (կամ) «Ֆայնենշլ Թայմզ» թերթերում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում հայտարարություն հրապարակելու նպատակով ծառայություն ձեռք բերելու համար.

3) Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարչական (իրավաբանական) ծառայություններ» հոդվածով) 2008 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 166673.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության կարիքների համար իրավական բնույթի խորհրդատվական ծառայություն ձեռք բերելու համար.

4) ընդունել ի գիտություն, որ սույն կետով նախատեսված ծառայությունները ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` մրցակցության բացակայությամբ պայմանավորված.

5) սույն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ նախատեսված գնման ընթացակարգի և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացությունը և ապահովել նշված գնման պայմանագրի ֆինանսավորումը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում հաստատել մրցութային փաստաթղթերի փաթեթը, որը ներառելու է սույն որոշման 1-ին կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված մրցույթի կազմակերպման կանոնների 6-րդ կետի «դ» ենթակետով սահմանված այլ փաստաթղթեր:

4. Հանձնարարել մրցութային հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 20-օրյա ժամկետում հրապարակել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված մրցույթի կազմակերպման կանոնները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 5-ի N 676-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է հանրապետության տարածքում հեռահաղորդակցության բնագավառում երրորդ օպերատորին գործունեության լիցենզիայի տրամադրման համար մրցույթ:

Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1543-Ն որոշմամբ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Մրցույթի անցկացման և լիցենզիայի տրամադրման ընդհանուր պայմանները հետևյալն են`

1. Լիցենզիան

Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության ցանցի տիրապետման և շահագործման, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառում ցանկացած տեսակի ծառայությունների` ներառյալ շարժական կապի գլոբալ համակարգի` GSM ծառայությունների, 3G համակարգի և ձայնային կամ տվյալների փոխանցման այլ ծառայությունների մատուցման լիցենզիա` համաձայն կիրառվող օրենսդրության:

 

2. Ռադիոհաճախականությունը


Լիցենզավորված անձին կհատկացվեն ռադիոհաճախականությունների հետևյալ տիրույթները`
880-890 ՄՀց
925-935 ՄՀց
1745-1765 ՄՀց
1840-1860 ՄՀց
1910-1915 ՄՀց
1950-1965 ՄՀց
2140-2155 ՄՀց
Վերը նշվածը չի ներառում ռադիոռելեային գծերի համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթները:

 

3. Կոդերը


Լիցենզավորված անձին կտրամադրվեն հետևյալ կոդերը`
+374 (0)55
+374 (0)95

 

4. Մասնակիցները


Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած տեղական կամ օտարերկրյա ընկերություն: Մրցույթում հաղթող ճանաչված օտարերկրյա ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղական ընկերություն գրանցել` լիցենզիան տնօրինելու նպատակով: Ընկերությունը գնահատելիս հանձնաժողովը հաշվի է առնելու ընկերություն շահառու սեփականատիրոջը (սեփականատերերին) և ընկերության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնող անձանց:

 

5. Նախաորակավորումը


Միայն հանձնաժողովի կողմից նախաորակավորված ընկերությունները կարող են մասնակցել և ներկայացնել հայտ-առաջարկ: Հետաքրքրված կողմերը հանձնաժողովին պետք է ներկայացնեն հայտարարություններ և հիմնավորված գրավոր ապացույցներ այն մասին, որ`

ա) շահագործում են այլ իրավազորության ներքո գործող հեռահաղորդակցության ցանց կամ ունեն նշանակալից մասնաբաժին հեռահաղորդակցության ցանց շահագործող որևէ կազմակերպությունում,

բ) ունեն այլ իրավազորության ներքո վավեր լիցենզիա` մատուցելու սույն մրցույթով առաջարկվող հեռահաղորդակցության ծառայություններին էապես նման ծառայություններ կամ ունեն նշանակալից մասնաբաժին այդպիսի լիցենզիա տնօրինող որևէ կազմակերպությունում,

գ) այլ իրավազորության ներքո գոյություն չունի իրենց պարտավորությունների էական խախտման վերաբերյալ որևէ պահանջ,

դ) ունեն լիցենզիա տալու պահից 2 (երկու) տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 200 (երկու հարյուր) մլն եվրո գումար ներդնելու հնարավորություն,

ե) շահագործման համար նախատեսվող տեխնոլոգիայի և սարքավորումների որակն ընդունելի է ՀՀ կառավարության կողմից,

զ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն փոխկապակցված չեն Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող` լիցենզավորված 2 (երկու) ընկերությունների (ԱրմենՏել և ՎիվաՍել), դրանց մասնաճյուղերի, հիմնական կամ դուստր ընկերությունների հետ,

է) ներկայացրել են ընկերության սեփականատերերի, շահառու սեփականատերերի, մասնաճյուղերի, հիմնական կամ դուստր ընկերությունների մասին ամբողջական տեղեկություններ:

 

6. Ընթացակարգը և ժամանակացույցը


ա) Նախնական գրանցում. հետաքրքրված կողմերը պետք է մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից հետո տասը (10) օրացուցային օրվա ընթացքում գրանցվեն հանձնաժողովում` վերջինիս ներկայացնելով մրցույթում մասնակցելու հետաքրքրության մասին հայտ:
Գրանցվելուց հետո նրանք կստանան սույն պայմանների մասին տեղեկանքը:

բ) Նախաորակավորման փաթեթ. մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից հետո քսանհինգ (25) օրացուցային օրվա ընթացքում հետաքրքրված կողմերը պետք է հանձնաժողովին ներկայացնեն 5-րդ կետով սահմանված` նախաորակավորումը հիմնավորող հայտարարությունների և հիմնավորված գրավոր ապացույցների փաթեթ:

գ) Նախաորակավորված ընկերությունների հրապարակումը. մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո քառասուն (40) օրացուցային օրվա ընթացքում հանձնաժողովը կհրապարակի նախաորակավորված ընկերությունների ցանկը: Ընտրությունը կատարվում է հանձնաժողովի հայեցողությամբ:

դ) Մրցութային փաստաթղթեր. հանձնաժողովի կողմից նախաորակավորված ընկերությունների հրապարակումից հետո տասը (10) օրացուցային օրվա ընթացքում նախաորակավորված ընկերությունները պետք է ձեռք բերեն մրցութային փաստաթղթերը: Մրցութային փաստաթղթերը պետք է նվազագույնը ներառեն`

i) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (հայերեն պաշտոնական տարբերակ),

ii) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ոչ պաշտոնական թարգմանություն` անգլերենով),

iii) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) համապատասխան իրավական ակտերը (հայերեն պաշտոնական տաբերակ),

iv) (iii) կետում նշված իրավական ակտերի անվանումները` անգլերենով,

v) «Տնտեսական մրցակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (հայերեն պաշտոնական տաբերակ),

vi) «Տնտեսական մրցակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ոչ պաշտոնական թարգմանություն` անգլերենով),

vii) մրցույթում հաղթող ճանաչված անձին տրվող լիցենզիայի «նմուշային» ձևը,

ix) նոր լիցենզավորված անձին տրվող ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության «նմուշային» ձևերը,

viii) նոր լիցենզավորված անձին տրվող համարների զբաղեցման թույլտվության «նմուշային» ձևերը,

ix) լիցենզիայի և ռադիոհաճախականության տիրույթների համար կիրառվող ընթացիկ և հետագա վճարների ժամանակացույցը,

x) ՀԾԿՀ-ի իրավական ակտի նախագիծը, որը սահմանում է նոր լիցենզավորված անձի պարտականությունները:

ե) Մրցութային փաթեթի վճար. մրցութային փաթեթը ձեռք բերելու համար հետաքրքրված կողմերը պետք է կատարեն 10000 (տասը հազար) եվրո գումարի չափով վճարում: Վճարումները պետք է փոխանցվեն հետևյալ հաշվին`
___________________
___________________
___________________

զ) Իրավիճակի գնահատում. նախաորակավորված ընկերությունների հրապարակումից հետո քառասուն (40) օրացուցային օրվա ընթացքում հետաքրքրված կողմերը կարող են իրականացնել իրավիճակի գնահատում (dսe dilligence): ՀԾԿՀ-ի աշխատակազմը մասնակիցներին կտրամադրի համապատասխան աջակցություն:

է) Հայտ-առաջարկների ներկայացում. հայտ-առաջարկները պետք է ներկայացվեն հանձնաժողովին նախաորակավորված ընկերությունների հրապարակումից հետո քառասուն (40) օրացուցային օրվա ընթացքում` 7-րդ կետում նշված հասցեով:

ը) Նվազագույն հայտ-առաջարկ. նվազագույն հայտ-առաջարկը պետք է կազմի տասը (10) միլիոն եվրո:

թ) Հայտ-առաջարկի ձևաչափ. հայտ-առաջարկում գումարը պետք է նշված լինի միայն եվրոյով: Հայտ-առաջարկը պետք է կազմված լինի մեկ թերթից, որտեղ նշված է միայն մասնակցի անունը և մրցույթում առաջարկվող գումարը: Այն հանձնաժողովին է հանձնվում մասնակցի անունը կրող փակ ծրարով:

ժ) Հաղթողի ընտրությունը. Հանձնաժողովը հրապարակում է մրցույթում հաղթող ճանաչված հայտ-առաջարկը` հայտ-առաջարկները ներկայացնելուց հետո երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում:

ի) Հաղթողի հրապարակումը. հայտատուներն իրավունք կունենան ներկա գտնվելու հանձնաժողովի կողմից հաղթողի հրապարակման ընթացքին: Հանձնաժողովը, ըստ իր հայեցողության, իրավասու է ուղարկելու հրավերներ այլ անհատների կամ կազմակերպությունների:

լ) Լիցենզիայի տրամադրումը և մրցույթում առաջարկվող գումարի վճարումը.

(i) մրցույթում հաղթող հայտի հրապարակումից հետո 10 (տասը) օրվա ընթացքում հաղթողը պետք է գրանցի տեղական ընկերություն, որը կտնօրինի լիցենզիան իր անունից,

(ii) մրցույթում հաղթող հայտի հրապարակումից հետո 10 (տասը) օրվա ընթացքում ՀԾԿՀ-ը պետք է տրամադրի նախնական լիցենզիա` նշված ընկերության անունով,

(iii) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն այլ հայտատուներն իրավունք կունենան ՀԾԿՀ-ի կողմից նախնական լիցենզիա տրամադրելու օրվանից հետո չորս (4) շաբաթվա ընթացքում ներկայացնելու բողոքներ,

(iv) բողոքների բացակայության կամ մրցութային հանձնաժողովի կողմից հաղթողի ընտրության վերաբերյալ որոշումը չվերանայվելու դեպքում ՀԾԿՀ-ը կտրամադրի վերջնական լիցենզիա հաղթողին և կհատկացնի ռադիոհաճախականության տիրույթներ և համարներ` ինչպես նշված է 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում: ՀԾԿՀ-ը նաև կընդունի իրավական ակտ, որը կսահմանի լիցենզավորված անձի պարտականությունները, ինչպես նշված է 6(դ)(x) կետում: Լիցենզիան, որն ըստ ձևի կլինի էապես նույնը, ինչ մրցութային փաստաթղթերում ներառված նմուշը, կտրամադրվի 6(լ)(iii) կետում նկարագրված չորս (4) շաբաթյա ժամկետի ավարտից հետո` երկու (2) շաբաթվա ընթացքում,

(v) լիցենզիայի տրամադրման և ռադիոհաճախականության տիրույթի հատկացման համար հաղթողը պետք է վճարի մրցույթում առաջարկված գումարը` համաձայն 6 (լ)(iv) կետի,

(vi) լիցենզիայի տրամադրումից և ռադիոհաճախականության տիրույթի հատկացումից հետո 24 (քսանչորս) ժամվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթում առաջարկված գումարը փոխանցում է մրցութային հանձնաժողովի կողմից նշված հաշվին,

(vii) ընտրված հաղթողի կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում մրցութային հանձնաժողովը ՀՀ կառավարությանը կներկայացնի որոշման նախագիծ, որով սույն կանոններով սահմանված ընթացակարգի համաձայն ՀԾԿՀ-ին կառաջարկվի նախնական լիցենզիա տրամադրել հաջորդ ամենաբարձր հայտ-առաջարկ ներկայացրած հայտատուին:

 

7. Հասցեն


Հանձնաժողովի հետ բոլոր փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունենում հետևյալ հասցեով` քաղ. Երևան, 0010, Նալբանդյան 28, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:
Հանձնաժողովի էլեկտրոնային հասցեն է` secretary@mtc.am:

 

8. Այլ պայմանները


Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրավասու է իր հայեցողությամբ հրաժարվելու մրցույթն անցկացնելուց:
Մրցութային հանձնաժողովը կարող է որակազրկել մասնակցին առանց որևէ պատասխանատվության` բացառությամբ 10000 (տասը հազար) եվրո մրցութային փաթեթի վճարի փոխհատուցման, եթե նման վճարում կատարվել է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 5-ի N 676-Ն որոշման

 

Ձև

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Հ Ա Ն Ր Ա Յ Ի Ն  Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ը  Կ Ա Ր Գ Ա Վ Ո Ր Ո Ղ

Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

N...........

 

Տրվում է __________ ընկերությանը ` Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) համար, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ. _________ որոշմամբ

 

 

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

 

______________________

 

Կ.Տ. _________ _____________ 2008 թ.

 

ԵՐԵՎԱՆ - 2008 թ.

 

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թ. _________որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

__________________ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ (ՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

 

(լիցենզիա _____, տրված` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ. ................. որոշմամբ)

 

1. Լիցենզավորված գործունեության էությունը կազմող գործառույթները

1.1. Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց` շարժական կապի գլոբալ (GSM-Global Sistem for Mobile communications), միջազգային կամ համընդհանուր հեռահաղորդակցության (3G-IMT-2000(International Mobile Telecommunication)/UMTS-Universal Mobile Telecommunication Sistem) համակարգերով` հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար:

 

2. Լիցենզիայի գործողության ժամկետը

2.1. Լիցենզիան տրվում է 15 տարի ժամկետով:

2.2. Լիցենզավորված անձի գրավոր դիմումի հիման վրա լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է______ տարով, ընդ որում, դիմումը պետք է ներկայացվի ոչ շուտ, քան լիցենզիայի ընթացիկ ժամկետի ավարտից քսանչորս (24) ամիս առաջ, սակայն ոչ ուշ, քան դրա ավարտից տասներկու (12) ամիս առաջ, եթե ոչ շուտ, քան լիցենզիայի համապատասխան ժամկետի ավարտից վեց (6) ամիս առաջ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) էական առարկություններ չի ներկայացնում լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման դեմ: Եթե առարկությունները ներկայացվում են լիցենզիայի համապատասխան ժամկետի ավարտին նախորդող վեց (6) ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, ապա հանձնաժողովի կողմից առարկություններ ներկայացնելու դեպքում վերը նշված ժամկետային սահմանափակումները չեն կիրառվում:

Լիցենզավորված անձն իրավասու է ստանալ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգում, եթե լիցենզիայի գործողության ժամկետի ընթացքում նրա գործողությունները բոլոր էական առումներով համապատասխանել են լիցենզիայի և կիրառելի մյուս օրենքների ու իրավական ակտերի դրույթներին: Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման դրույթները և պայմանները որոշելիս Հանձնաժողովը կարող է հաշվի առնել հանգամանքների ցանկացած փոփոխություն` ներառյալ տեխնոլոգիական առաջընթացը:

Հանձնաժողովը պետք է քննարկի լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը` հնարավորինս սեղմ ժամկետում: Դիմումի քննարկման ընթացքում Հանձնաժողովը լիցենզավորված անձից կարող է պահանջել ցանկացած փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են լիցենզավորված անձի գործունեության վերոնշյալ համապատասխանության ստուգման համար:

2.3. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար որևէ վճար չի գանձվում:

 

3. Լիցենզավորված գործունեության աշխարհագրական տարածքը

3.1. Լիցենզավորված անձի գործունեության տարածքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է:

 

4. Լիցենզավորված գործունեության պայմանները

4.1. Լիցենզավորված անձն իր գործունեության իրականացման ընթացքում պետք է ղեկավարվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներով, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով:

4.2. Լիցենզավորված անձի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելուց առաջ լիցենզավորված անձը պարտավոր է ստանալ Հանձնաժողովի համաձայնությունը:

4.3. Լիցենզավորված անձը պարտավոր է հանրային շարժական կապի ծառայությունների սակագները կամ դրանց ճշգրտումները համատարած կերպով հրապարակել իր գործառնական գրասենյակներում, ինչպես նաև սակագնի առաջարկվող յուրաքանչյուր ճշգրտման վերաբերյալ ծանուցել հանրությանն ու Հանձնաժողովին:

 

5. Ծանուցում

5.1. Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրություններ լիցենզավորված անձի կողմից պետք է ներկայացվեն գրավոր և ուղարկվեն սուրհանդակի միջոցով, պատվիրված նամակով կամ առձեռն հանձնվեն Հանձնաժողով:

 

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թ. _________որոշման

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Երևան

2. Ապարան

3. Թալին

4. Աշտարակ

5. Ծաղկահովիտ

6. Արտաշատ

7. Արարատ

8. Մասիս

9. Արմավիր

10. Վաղարշապատ

11. Բաղրամյան

12. Գավառ

13. Ճամբարակ

14. Մարտունի

15. Սևան

16. Վարդենիս

17. Վանաձոր

18. Սպիտակ

19. Ստեփանավան

20. Տաշիր

21. Հրազդան

22. Աբովյան

23. Եղվարդ

24. Չարենցավան

25. Գյումրի

26. Արթիկ

27. Մարալիկ

28. Ախուրյան

29. Ամասիա

30. Ալավերդի

31. Աշոցք

32. Կապան

33. Գորիս

34. Մեղրի

35. Սիսիան

36. Ջերմուկ

37. Վայք

38. Իջևան

39. Բերդ

40. Դիլիջան

41. Նոյեմբերյան

42. Եղեգնաձոր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 5-ի N 676-Ն որոշման

 

Ձև

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Հ Ա Ն Ր Ա Յ Ի Ն  Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ը  Կ Ա Ր Գ Ա Վ Ո Ր Ո Ղ

Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

925-935 ՄՀց/880-890 ՄՀց, 1840-1860 ՄՀց/1745-1765 ՄՀց, 2140-2155 ՄՀց/1950-1965 ՄՀց, 1910-1915 ՄՀց հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման

 

N ( էջից)

 

Տրվում է ______________________________________`

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ. _____ի N Ա որոշմամբ

 

 

 

Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

 

______________________

 

Կ.Տ. _________ _____________ 2008 թ.

 

ԵՐԵՎԱՆ - 2008 թ.

 

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թ. _________որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

________________________________________________ ԿՈՂՄԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ 925-935ՄՀց/880-890ՄՀց, 1840-1860ՄՀց/1745-1765ՄՀց, 2140-2155ՄՀց/1950-1965ՄՀց, 1910-1915ՄՀց ՀԱՂՈՐԴՄԱՆ/ԸՆԴՈՒՆՄԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

(թույլտվություն N_____ , տրված` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ._______ի N Ա որոշմամբ)

 

1. Սահմանումները

 

Սույն թույլտվությունում գրված հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ`

 

հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

թույլտվություն ունեցող անձ կամ լիցենզավորված անձ՝ _________________.

 

թույլտվություն՝ հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձին տրված սույն փաստաթուղթը, որը հավաստում է ռադիոհաճախականությունների որոշակի հատված օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունը.

 

ֆորս մաժոր՝ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են լիցենզավորված անձի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես օրինակ ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են լիցենզավորված անձի գործունեությանը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

2. Թույլտվության գործողության ժամկետը

 

2.1. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2008 թվականի ______ից:

2.2. Սույն թույլտվությունը տրվում է _______________ ժամկետով:

 

3. Ռադիոհաճախականության օգտագործման էությունը կազմող գործառույթները

 

3.1. Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար օգտագործել 925-935 ՄՀց/880-890 ՄՀց, 1840-1860 ՄՀց/1745-1765ՄՀց, 2140-2155 ՄՀց/1950-1965 ՄՀց, 1910-1915 ՄՀց հաղորդման (ընդունման) ռադիոհաճախականությունների հատվածները:

 

4. Լիցենզավորված անձի գործունեությունը

 

4.1. Լիցենզավորված անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, թույլտվության պայմանների և այլ իրավական ակտերի համաձայն:

4.2. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

4.3. Լիցենզավորված անձի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելուց առաջ լիցենզավորված անձը պարտավոր է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:

4.4. Լիցենզավորված անձը պարտավոր է ապահովել թույլտվությամբ հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործումը:

4.5. Լիցենզավորված անձը պարտավոր է իր տնօրինության կամ տիրապետման տակ գտնվող սարքավորումների շահագործման, տեխնիկական սպասարկման և նորոգման ընթացքում ապահովել քաղաքացիների, սպասարկող անձնակազմի կյանքի և առողջության անվտանգությունը։

4.6. Լիցենզավորված անձը պարտավոր է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և Ժամկետներում վճարել ռադիոհաճախականությունների օգտագործման վճարները:

4.7. Լիցենզավորված անձը, հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, պարտավոր է իր գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնել հանձնաժողով:

 

5. Գործունեության վերահսկումը

 

5.1. Թույլտվության պայմանների պահպանման վերահսկումն իրականացնում է հանձնաժողովը:

5.2. Թույլտվության պայմանների պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով հանձնաժողովը կամ նրա լիազոր ներկայացուցիչներն իրավունք ունեն ազատ մուտք գործել լիցենզավորված անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում լիցենզավորված անձը պարտավոր է լիովին համագործակցել և աջակցել հանձնաժողովին կամ նրա լիազոր ներկայացուցիչներին:

5.3. Հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչները լիցենզավորված անձի տարածքում պահպանում են լիցենզավորված անձի ներքին կանոնակարգը, անվտանգության կանոնները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերը:

5.4. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում իր ներկայացուցիչների միջոցով, իր կողմից սահմանված կարգով և ժամկետներում, իրավունք ունի իրականացնելու թույլտվության պայմանների պահպանման ուսումնասիրություն և հանձնաժողով ներկայացված տեղեկատվության հավաստիության ստուգում:

 

6. Պատժամիջոցները

 

6.1. Լիցենզավորված անձի կողմից «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի պահանջները կամ թույլտվության պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում հանձնաժողովն իրավասու է իր կողմից սահմանված կարգով կիրառել հետևյալ պատժամիջոցները`

1) տույժերի և տուգանքների կիրառում.

2) թույլտվության փոփոխում.

3) թույլտվության կասեցում.

4) թույլտվության գործողության դադարեցում:

6.2. Համաձայն թույլտվության 6.1-ին կետի` լիցենզավորված անձը չի ենթարկվում պատասխանատվության, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները ֆորս մաժորի հետևանք են:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 5-ի N 676-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______________ 2008 թվականի N Ա

 

______________ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՐՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը և 2-րդ կետի «ժդ» ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 42-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 343-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Թույլատրել _______________ ընկերությանն օգտագործել`

1) +374 Հայաստանի Հանրապետության միջազգային կոդը.

2) 2-200-3 միջազգային ազդակների հանգույցի կոդը ( ISPC ).

3) հանրային շարժական բջջային կապի ցանցի 55 և 95 տարածաշրջանային կոդերը (NDC), ինչպես նաև նշված կոդերով ամբողջական XXXXXX համարային շարքերը:

2. Հաստատել _________ ընկերությանը տրամադրված` Հայաստանի Հանրապետության տարածքում համարներ և կոդեր զբաղեցնելու պայմանները` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ

 

 

քաղ. Երևան

---------- 2008 թ.

ժամը 1600

 

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թ. _________որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

_________ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՐՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ

 

(տրված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ.-ի N Ա որոշմամբ)

 

1. Թույլտվությունում օգտագործված հիմնական հասկացություններն են`

 

հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը.

 

թույլտվություն ունեցող անձ

կամ լիցենզավորված անձ`



___________ ընկերություն.

 

թույլտվություն`


հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձին տրված սույն փաստաթուղթը, որը հավաստում է լիցենզավորված անձի` համարներ զբաղեցնելու իրավունքը և պարտականությունը.

 

ֆորս մաժոր՝


արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են լիցենզավորված անձի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են լիցենզավորված անձի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

2. Թույլտվության գործողության ժամկետը

 

2.1. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2008 թվականի ___________ից։

2.2. Թույլտվությունը տրվում է 10 տարի գործողության ժամկետով:

 

3. Լիցենզավորված անձի գործունեության վայրը

 

3.1. Լիցենզավորված անձի գործունեության տարածքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է:

 

4. Լիցենզավորված անձի գործունեության էությունը կազմող գործառույթները

 

4.1. Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է արդյունավետ օգտագործել հանրային շարժական բջջային կապի ցանցի 55 և 95 տարածաշրջանային կոդերը (NDC), ինչպես նաև նշված կոդերով ամբողջական XXXXXX համարային շարքերը:

 

5. Լիցենզավորված գործունեության պայմանները

 

5.1. Լիցենզավորված անձի գործունեությունը պետք է համապատասխանի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների, թույլտվության, հանձնաժողովի կողմից ընդունված և այլ իրավական ակտերի պահանջներին:

5.2. Թույլտվությունը չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

5.3. Թույլտվության գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա:

5.4. Համար կամ կոդ զբաղեցնելու թույլտվություն ունեցող անձն իրավասու է այդ համարը կամ կոդը տրամադրելու սպառողներին, սակայն իրավունք չունի այդ համարը կամ կոդը փոխանցելու այլ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների:

5.5. Եթե թույլտվություն ստանալուց հետո առաջին տարվա ավարտին օգտագործվում է հատկացված համարային շարքի 60 տոկոսից պակաս, ապա օգտագործումը համարվում է ոչ արդյունավետ, և հանձնաժողովը կարող է տրամադրված համարային շարքից հետ վերցնել չօգտագործված համարները:

 

6. Գործունեության վերահսկումը

 

6.1. Թույլտվության պայմանների պահպանման վերահսկումն իրականացնում է հանձնաժողովը:

6.2. Թույլտվության պայմանների պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով հանձնաժողովը կամ նրա լիազոր ներկայացուցիչներն իրավունք ունեն ազատ մուտք գործելու լիցենզավորված անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում լիցենզավորված անձը պարտավոր է լիովին համագործակցել և աջակցել հանձնաժողովին կամ նրա լիազոր ներկայացուցիչներին:

6.3. Հանձնաժողովն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում իր ներկայացուցիչների միջոցով, իր կողմից սահմանված կարգով և ժամկետներում իրականացնելու թույլտվության պայմանների պահպանման ուսումնասիրություն:

 

7. Պատժամիջոցները

 

7.1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի պահանջները կամ թույլտվության պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում հանձնաժողովն իրավասու է կիրառելու պատժամիջոցներ` իր կողմից սահմանված կարգով:

7.2. Լիցենզավորված անձը չի ենթարկվում պատասխանատվության, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները ֆորս մաժորի հետևանք են:

 

8. Թույլտվության դրույթների և պայմանների փոփոխությունը

 

8.1. Թույլտվության պայմաններում փոփոխություններ կարող են կատարվել հանձնաժողովի կամ լիցենզավորված անձի նախաձեռնությամբ՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

8.2. Հանձնաժողովի նախաձեռնությամբ թույլտվության պայմաններում փոփոխությունները կատարվում են լիցենզավորված անձի համաձայնությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար:

8.3. Թույլտվության կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում կրկնօրինակի տրամադրման կամ գործողության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է դրա մասին հայտ (դիմում) ներկայացնել հանձնաժողով՝ վերջինիս կողմից սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 5-ի N 676-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______________ 2008 թվականի N Ա

 

________________ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը, 3-րդ կետի «գ» ենթակետը և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) ստանալուց երկու տարվա ընթացքում __________ ընկերությունը պարտավոր է սույն որոշման հավելվածում (այսուհետ` հավելված) նշված յուրաքանչյուր բնակավայրում ստեղծել կամ պահպանել և կադրերով համալրել առնվազն մեկ գործառնական գրասենյակ, որը կտրամադրի տեղեկություններ ծառայությունների և սակագների մասին, կընդունի և կբավարարի ծառայությունների մասին դիմումներ, կբացատրի հաճախորդների հաշիվների վրա առկա վճարումները և ուղղումներ կկատարի սխալներով հաշվեգրված վճարումներում:

2. Ոչ ուշ, քան լիցենզիան ստանալու ամսաթվից երկու տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է GSM բացօթյա ծածկույթ ապահովել Երևանում և հավելվածում նշված յուրաքանչյուր բնակավայրում:

3. Ոչ ուշ, քան լիցենզիան ստանալու ամսաթվից երեք տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է GSM բացօթյա ծածկույթ ապահովել ոչ պակաս, քան 200 գյուղում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջպետական` Երևանը Վրաստանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող տրանսպորտային մայրուղիների երկայնքի 85 տոկոսում:

4. Ոչ ուշ, քան լիցենզիան ստանալու ամսաթվից երկու տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում ապահովել IMT-2000/UMTS համակարգով (3G) հանրային շարժական կապի ծառայությունների մատուցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ

 

 

քաղ. Երևան

---------- 2008 թ.

ժամը 1700

 

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2008 թ. _________որոշման

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Երևան

2. Ապարան

3. Թալին

4. Աշտարակ

5. Ծաղկահովիտ

6. Արտաշատ

7. Արարատ

8. Մասիս

9. Արմավիր

10. Վաղարշապատ

11. Բաղրամյան

12. Գավառ

13. Ճամբարակ

14. Մարտունի

15. Սևան

16. Վարդենիս

17. Վանաձոր

18. Սպիտակ

19. Ստեփանավան

20. Տաշիր

21. Հրազդան

22. Աբովյան

23. Եղվարդ

24. Չարենցավան

25. Գյումրի

26. Արթիկ

27. Մարալիկ

28. Ախուրյան

29. Ամասիա

30. Ալավերդի

31. Աշոցք

32. Կապան

33. Գորիս

34. Մեղրի

35. Սիսիան

36. Ջերմուկ

37. Վայք

38. Իջևան

39. Բերդ

40. Դիլիջան

41. Նոյեմբերյան

42. Եղեգնաձոր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՎՃԱՐՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար տարեկան պետական տուրքի դրույքաչափը կազմում է 500000 դրամ: Առաջին վճարումը պետք է կատարվի նախքան լիցենզիայի տրամադրումը:

Ռադիոհաճախականության օգտագործման տարեկան վճարը 1 ՄՀց -ի համար կազմում է 16 800 000 դրամ:

Օգտագործվելիք ռադիոհաճախականությունների տիրույթները հետևյալն են`

GSM 900

880-890/925-935 ՄՀց

- 20 ՄՀց

GSM 1800

1745-1765/1840-1860 ՄՀց

- 40 ՄՀց

3G FDD

1950-1965/2140-2155 ՄՀց

- 30 ՄՀց

3G TDD

1910-1915,

- 5 ՄՀց

95 ՄՀց-ի համար տարեկան վճարը կազմում է 16 800 000 x 95 = 1 596 000 000 դրամ: Վճարումները կատարվում են ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` 399 000 000 դրամի չափով: