Գլխավոր տեղեկություն
Номер
N 1056-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.10.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.10.01/60(650) Հոդ.1026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.09.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2008
Дата вступления в силу
11.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 1056-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշմամբ հաստատված մաքսային հսկողության իրականացման մեթոդիկայում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 9-րդ կետի «դ» ենթակետից և 26-րդ, 30-րդ, 36-րդ կետերից հանել «մանրակրկիտ» բառը.

2) 14-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «` ներկայացված հայտարարագրի դարձերեսին լրացնելով անճշտությունների մասին տվյալներ` հաստատելով անձնական կնիքով:» բառերով.

3) 15-րդ և 19-րդ կետերից հանել «մասնակի կամ մանրակրկիտ» բառերը.

4) 15-րդ կետում`

ա. «փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը կատարում է համապատասխան ձևակերպումներ` ավտոմատ համակարգչային ծրագրով» բառերը փոխարինել «մաքսային հայտարարագրի «Դ» սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է «Կանաչ ուղի» նշագրումը» բառերով,

բ. «այլ ընթացակարգերով» բառերը փոխարինել «Կարմիր ուղի» ընթացակարգով» բառերով,

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Բացթողումը թույլատրող մաքսային հայտարարագիրը և փաստաթղթերն ուղարկվում են մաքսային ձևակերպումներ իրականացնող ստորաբաժանում, որտեղ ուսումնասիրվում են մաքսային հայտարարագրի լրացման ճշտությունը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխանությունը: Եթե մաքսային հայտարարագրում և (կամ) փաստաթղթերում առկա են անճշտություններ, կամ դրանք ակնհայտ կեղծ են, ապա մաքսային ձևակերպումներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնատար անձը գրավոր դիմում է մաքսային մարմնի ղեկավարին` կրկնակի մաքսային հսկողություն իրականացնելու համար` նշելով հիմքերը:».

5) 16-րդ կետի`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ընտրվում է «Դեղին ուղի» ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի «Դ» սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է «Դեղին ուղի» նշագրումը: Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձին: Մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձն ստուգում է մաքսային հայտարարագիրը և ներկայացված փաստաթղթերը: Եթե ընդունված մաքսային հայտարարագիրը և ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին, և չկան ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի, ինչպես նաև ապրանքներն ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրի վրա կատարում է «Փաստաթղթային ստուգումն իրականացված է» գրառումը, հաստատում անձնական կնիքով և համակարգչային ծրագրի միջոցով հայտարարագրի ընդունման հերթական համարն ստանալու համար հանում է «Դեղին ուղի» ընթացակարգից: Դրանից հետո դրա մասին տեղեկացնում է մաքսային հսկողության ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին՝ այն հաստատելու համար: Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը, ելնելով ընտրողականության չափանիշներից, թույլատրում է շարունակել մաքսային ձևակերպումները և հաստատում է ընդունումը:»,

բ. երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ընդունված մաքսային հայտարարագրում և փաստաթղթերում առկա են ապրանքների ու տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարատուին առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել մաքսային հայտարարագրում` նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով, ներկայացված մաքսային հայտարարագրի դարձերեսին նշելով անհամաձայնությունների մասին տվյալները` հաստատելով անձնական կնիքով, իսկ նոր մաքսային հայտարարագրում նշվում է նախորդ մաքսային հայտարարագրի ընդունման համարը:».

6) ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետը.

7) 19-րդ կետում`

ա. հանել «Ապրանքների մասնակի զննումն իրականացվում է հետևյալ կարգով`» բառերը,

բ. ուժը կորցրած ճանաչել «ա», «բ», «գ», «դ» ենթակետերը.

8) ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը.

9) 25-րդ կետի`

ա. առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ընտրվում է «Կարմիր ուղի» ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի «Դ» սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է «Կարմիր ուղի» նշագրումը: Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձին: Մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձն ստուգում է մաքսային հայտարարագիրը և ներկայացված փաստաթղթերը: Եթե ընդունված մաքսային հայտարարագիրը և ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին, և չկան ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի, ինչպես նաև ապրանքներն ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրի վրա կատարում է «Փաստաթղթային ստուգումն իրականացված է» գրառումը, հաստատում անձնական կնիքով և համակարգչային ծրագրի միջոցով հայտարարագրի ընդունման հերթական համարն ստանալու համար հանում է «Կարմիր ուղի» ընթացակարգից: Դրանից հետո դրա մասին տեղեկացնում է մաքսային հսկողության ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին` այն հաստատելու համար: Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը, ելնելով ընտրողականության չափանիշներից, թույլատրում է շարունակել մաքսային ձևակերպումները և հաստատում է ընդունումը:»,

բ. երրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ընդունված մաքսային հայտարարագրում և փաստաթղթերում առկա են ապրանքների ու տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարատուին առաջարկում է համապատասխան փոփոխություններ կատարել մաքսային հայտարարագրում` նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով, ներկայացված մաքսային հայտարարագրի դարձերեսին նշելով անհամաձայնությունների մասին տվյալները` հաստատելով անձնական կնիքով, իսկ նոր մաքսային հայտարարագրում նշվում է նախորդ մաքսային հայտարարագրի ընդունման համարը:».

10) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Հայտարարատուն ընդունված և փաստաթղթային ստուգումն անցած մաքսային հայտարարագիրը և փաստաթղթերը ներկայացնում է մաքսային մարմնի զննում իրականացնող պաշտոնատար անձին:».

11) ուժը կորցրած ճանաչել 34-րդ կետը:

12) ուժը կորցրած ճանաչել N 1 ձևը.

13) N 2 ձևից հանել զննման տեսակը նշելու համար նախատեսված տողը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 24

Երևան