Գլխավոր տեղեկություն
Номер
N 1029-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.09.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.09.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 1029-Ա

 

ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արթուր Հայկազի Դանիելյանին (ծնվ.` 1986 թվականի դեկտեմբերի 18-ին, քաղ. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղ., 15 շ., բն. 21, 2008 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական ինժեներատնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան, որը Ռուսաստանի Դաշնության բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկն է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. սեպտեմբերի 16
Երևան