Գլխավոր տեղեկություն
Номер
N 1035-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.09.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.09.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.09.2008
Дата вступления в силу
17.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 1035-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 217-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում 2008 թվականի երկրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 36,931,351 դրամ, 956.8 եվրոյին և 220 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, այդ թվում` «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը` 1,820,359 դրամ, «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերությանը` 35,110,992 դրամ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը` 956.8 եվրոյին համարժեք դրամ, և «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությանը` 220 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` օդանավակայաններում մատուցած ծառայությունների համար` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. սեպտեմբերի 16
Երևան